Խաղատների հարկերը շրջանառության կես տոկոսն են կազմում, սա ողբերգություն է․ Սերգեյ Բագրատյան
Տնտեսություն
05.02.2025 | 13:01Իշխանական պատգամավոր Հայկ Սարգսյանն առաջարկում է ավելացնել բուքմեյքերական ընկերությունների հարկերը, հիմնավորմամբ՝ որ դրանք գերշահույթ են ստանում, բայց վճարում են չնչին հարկեր։ Օրենքի նախագիծը նա ներկայացրեց Ազգային Ժողովի ֆինանսավարկային հանձնաժողովին։
Պատգամավորն առաջարկում է շահումով խաղերով զբաղվող ընկերությունների համար 10 % շրջանառության հարկ սահմանել։
«Խաղատների հարկերը շրջանառության կես տոկոսն են կազմում, սա ողբերգություն է»,- անդրադառնալով նախագծի հիմնավորումներին՝ զարմանք հայտնեց պատգամավոր Սերգեյ Բագրատյանը։
Անժելա Պողոսյան