ԱՄՆ Սենատի հանձնաժողովը հավանություն է տվել Արցախ այցելած Թուլսի Գաբարդի թեկնածությանը հետախուզության ղեկավարի պաշտոնում

Լուրեր

09.10.2026 | 11:13
ՈՒԵՖԱ-ի անդամ բոլոր երկրները միացել են ՖԻՖԱ-ում բարեփոխումների կոչին՝ բացառությամբ Ադրբեջանի
09.10.2026 | 11:05
COP17-ին ընդառաջ Կառավարությունը ԱԺ-ում օրենքի նախագիծը ներկայացնելու պատասխանատու է նշանակել
09.10.2026 | 10:52
Սիսիանում 6-ամյա երեխային ապտակելու կասկածանքով ձերբակալվել է դասապատրաստող ուսուցչուհին
09.10.2026 | 10:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մինչև նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրությունները չի հարձակվի Իրանի վրա
09.10.2026 | 10:30
Ալիևը հույս է հայտնել, որ Թրամփը Նոբելյան մրցանակի կարժանանա Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու ջանքերի համար
09.10.2026 | 10:29
Նեյմարի դուբլը «Սանթոսին» փրկել է պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 10:21
Թուրքմենստանում ընթանում է ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ
09.10.2026 | 10:15
Մարտի 1-ի գործով ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գործն ուղարկվել է դատարան
09.10.2026 | 10:07
Երեք հայ բռնցքամարտիկներ մեդալ են ապահովել պատանեկան ԵԱ-ում
09.10.2026 | 09:59
COP17-ի օրերին կսահմանափակվի երթևեկությունը․ ՆԳՆ-ն պատրաստվում է անվտանգության միջոցառումներին
09.10.2026 | 09:42
Անտոնիո Ֆերնանդեսը հրապարակել է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
09.10.2026 | 09:34
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան–Իրան հարաբերությունների զարգացումն ու նոր ծրագրերը
08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
Բոլորը

ԱՄՆ Սենատի հետախուզության հանձնաժողովը ձայներ 9 կողմ և 8 դեմ հարաբերակցությամբ հավանություն է տվել նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ազգային հետախուզության տնօրենի պաշտոնում Թուլսի Գաբարդի ընտրությանը՝ վերացնելով նրա առաջադրման համար կարևոր խոչընդոտը, գրում է NBC News-ը։

Հանձնաժողովի գործողությունները ճանապարհ են բացում ամբողջ Սենատի համար՝ որոշելու՝ արդյո՞ք Գաբարդը պետք է հաստատվի որպես երկրի հետախուզության բարձրաստիճան պաշտոնյա:

«Ես ուրախ եմ, որ Սենատի հետախուզության հանձնաժողովը քվեարկեց Ազգային հետախուզության տնօրենի պաշտոնում Թուլսի Գաբարդի թեկնածության օգտին»,- ասել է հանձնաժողովի նախագահ Թոմ Քոթոնը:

Անցյալ շաբաթ իր հաստատման լսումների ժամանակ Գաբարդը բախվել էր Էդվարդ Սնոուդենի նկատմամբ իր դիրքորոշման վերաբերյալ որոշ հանրապետականների սուր հարցադրումներին։ Դրանք ենթադրություններ էին առաջացրել այն մասին՝  արդյո՞ք Գաբարդը աջակցություն կստանա հանձնաժողովում, որտեղ հանրապետականները մեծամասնություն են կազմում:

Գաբարդը նախկինում կոչ էր արել ներում շնորհել Սնոուդենին, սակայն նիստի ժամանակ հրաժարվել էր՝ ասելով, որ ներում կամ ներողություն չի հայցի Ազգային անվտանգության գործակալության նախկին աշխատակցի համար, որը մեղադրվում է լրտեսության մեջ:

Հանձնաժողովի փակ քվեարկությունից առաջ հանձնաժողովի երկու հանրապետական ​​սենատորներ, որոնք համարվում էին պոտենցիալ հակառակորդներ, ազդանշան են տվել, որ կաջակցեն Գաբարդին:

Հավելենք, որ 2017 թվականի սեպտեմբերին, դեռևս կոնգրեսական լինելու ընթացքում, Գաբարդը ԱՄՆ օրենսդիրների հետ այցելել է Հայաստան և Արցախ, եղել Ստեփանակերտում ու Շուշիում, հանդիպել Արցախի պաշտոնյաների հետ։ Այս այցը հարուցել էր պաշտոնական Բաքվի դժգոհությունը։ Ադրբեջանի ԱԳՆ-ն «սադրանք» էր անվանել ամերիկացի օրենսդիրների այցը Լեռնային Ղարաբաղ և հայտարարել, որ նրանք ներառվել են սև ցուցակում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի