Սիրիայի անցումային նախագահը Թուրքիա է ժամանել. նրան ընդունել է Էրդողանը

Լուրեր

08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
08.09.2026 | 22:18
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ևս 10 երկիր արգելել են Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից ապրանքների ներմուծումը
08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
08.09.2026 | 21:05
Բաքվի դատարանը ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին դատապարտել է 13 տարվա ազատազրկման
08.09.2026 | 20:50
Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը. որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սիրիայի անցումային նախագահ Ահմեդ ալ-Շարաան և արտաքին գործերի նախարար Ասադ ալ-Շայբանին առաջին պաշտոնական այցով ժամանել են Թուրքիա՝ նշանավորելով սիրիական նոր վարչակազմի երկրորդ դիվանագիտական այցը արտասահման, հայտնում է Turkiye Today-ը։

Առաջին այցը Շարաան կատարել էր Սաուդյան Արաբիա։

Սիրիայի նախագահի օդանավը վայրէջք է կատարել Անկարայի Էսենբողա օդանավակայանում։

Ալ-Շարաային Անկարայի նախագահական համալիրում ընդունել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Երկկողմ հանդիպումից և պատվիրակությունների աշխատանքային ընթրիքից հետո Էրդողանն ու Շարաան հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով։

Ավելի վաղ Reuters-ը գրել էր, որ ասվում է, որ Ահմեդ ալ-Շարաան Էրդողանի հետ քննակելու է  համատեղ պաշտպանական պայմանագիրը, որը ներառում է թուրքական ավիաբազաների ստեղծում Կենտրոնական Սիրիայում և Սիրիայի նոր բանակի ուսուցում։ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան երկար ժամանակ սատարում է Սիրիայի զինված և քաղաքական ընդդիմությանը, որը գահընկեց արեց Բաշար Ասադին դեկտեմբերի վերջին Շարաայի ուժերի կողմից գլխավորած կայծակնային հարձակման արդյունքում:

Աղբյուրները նշում են, որ համաձայնագրի համաձայն՝ Թուրքիան կարող է նոր ավիաբազաներ ստեղծել Սիրիայում, օգտագործել Սիրիայի օդային տարածքը ռազմական նպատակներով և առաջատար դեր ստանձնել սիրիական նոր բանակում զորքերի պատրաստման գործում։ Միաժամանակ, նշվում է, որ գործարքը չի ակնկալվում ավարտին հասցնել երեքշաբթի:

Տարածաշրջանային հետախուզության ներկայացուցիչը, սիրիական անվտանգության պաշտոնյան և Դամասկոսում գործող արտաքին անվտանգության աղբյուրներից մեկը հայտնել են, որ բանակցությունները կներառեն երկու թուրքական բազաների ստեղծում Սիրիայի կենտրոնական անապատի հսկայական շրջանում, որը հայտնի է որպես Բադիյա: Աղբյուրները նաև նշել են, որ քննարկվող բազաները Թուրքիային թույլ կտան պաշտպանել Սիրիայի օդային տարածքը ապագա հարձակումների դեպքում:

Սիրիայի նախագահության պաշտոնյան Reuters-ին ասել է, որ Շարաան Էրդողանի հետ կքննարկի նաև Թուրքիայի կողմից «սիրիական նոր բանակի վերապատրաստման, ինչպես նաև տեղակայման և համագործակցության նոր ոլորտները»՝ առանց տեղակայման վայրերը հստակեցնելու:

Հավելենք, որ ավելի վաղ թուրքական լրատվամիջոցներին էին հայտնել, որ Անկարան ծրագրում է Սիրիայում երկու ռազմաբազա ստեղծել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի