Կանադան և Մեքսիկան համաձայնության են եկել ԱՄՆ-ի հետ՝ դադարեցնելու Թրամփի կողմից սահմանված ներմուծման 25% մաքսատուրքերը

Լուրեր

09.10.2026 | 10:15
Մարտի 1-ի գործով ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գործն ուղարկվել է դատարան
09.10.2026 | 10:07
Երեք հայ բռնցքամարտիկներ մեդալ են ապահովել պատանեկան ԵԱ-ում
09.10.2026 | 09:59
COP17-ի օրերին կսահմանափակվի երթևեկությունը․ ՆԳՆ-ն պատրաստվում է անվտանգության միջոցառումներին
09.10.2026 | 09:42
Անտոնիո Ֆերնանդեսը հրապարակել է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
09.10.2026 | 09:34
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան–Իրան հարաբերությունների զարգացումն ու նոր ծրագրերը
08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
Բոլորը

Մեքսիկայից հետո նաև Կանադան է ԱՄՆ-ի հետ համաձայնության եկել նախագահ Դոնալդ Թրամփի կողմից սահմանված մաքսատուրքերը կասեցնելու հարցում, փոխանցում է Current Time-ը։

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն բանակցություններ է վարել Թրամփի հետ։ Կողմերը պայմանավորվել են առնվազն 30 օրով կասեցնել 25 տոկոս մաքսատուրքերի ներդրումը, X-ում նշել է կանադացի գործիչը։

«Ես հենց նոր լավ խոսեցի նախագահ Թրամփի հետ։ Կանադան իրականացնում է մեր 1,3 միլիարդ դոլար արժողությամբ սահմանային ծրագիրը․ կամրապնդի սահմանը նոր ուղղաթիռներով, տեխնոլոգիաներով և անձնակազմով, կբարելավի համակարգումը մեր ամերիկացի գործընկերների հետ և կավելացնի ռեսուրսները՝ դադարեցնելու ֆենտանիլի հոսքը։ Առաջնագծում գրեթե 10 հազար մարդ աշխատում է և աշխատելու է սահմանների պաշտպանության ուղղությամբ»,- նշել է նա։

Թրամփն իր հերթին նշել է, որ գոհ է Կանադայի հետ բանակցությունների արդյունքներից և հաստատել մաքսատուրքերի կասեցումը։ Հայտարարությունն արվել է նրա հրամանագրի՝ ուժի մեջ մտնելուց մի քանի ժամ առաջ։

Ավելի վաղ Թրամփը մեկ ամսով հետաձգել էր Մեքսիկայից ապրանքների մաքսատուրքերի սահմանումը։ Այս որոշումը նա կայացրել էր Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շայնբաումի հետ «շատ բարեկամական» հեռախոսազրույցից հետո։ Նա հաստատել է ձեռք բերված պայմանավորվածությունը։

Շեյնբաումը համաձայնել է լրացուցիչ 10,000 զինվորականի ուղարկել Մեքսիկա-ԱՄՆ սահմանը պահպանելու համար: Երկու քաղաքական գործիչների կարծիքով՝ դա կօգնի դադարեցնել թմրանյութերի և անօրինական ներգաղթյալների ներհոսքը Միացյալ Նահանգներ։

ԱՄՆ-ն իր հերթին հավատարիմ է Մեքսիկա զենքի անօրինական առաքումները կանխելուն:

Իսկ ահա Չինաստանի Պետական ​​խորհուրդը հայտարարել է, որ Պեկինը 15 տոկոս մաքսատուրքեր կսահմանի ԱՄՆ-ից ածուխի և հեղուկ բնական գազի ներմուծման, ինչպես նաև 10 տոկոս մաքսատուրք նավթի և ամերիկյան այլ ապրանքների, այդ թվում՝ ավտոմեքենաների և գյուղատնտեսական տեխնիկայի ներմուծման համար։ Չինաստանի իշխանությունները հայտարարել են, որ պատասխան միջոցներն ուժի մեջ են մտնելու փետրվարի 10-ին։

Թրամփը ծրագրում էր զրուցել Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ, սակայն դեռևս չի արել դա, իսկ մաքսատուրքեր սահմանելու՝ Վաշինգտոնի որոշումն արդեն ուժի մեջ է մտել։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի