Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վաղարշյան փողոցում

Փետրվարի 4-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Վաղարշյան փողոցում․ տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։
«Մասնավորապես՝ Քոչար փողոցից դեպի Կոմիտասի պողոտա ուղղությամբ, փողոցի սկբնամասում, երթևեկելի մասի աջ կողմում կարգելվի մեքենաների կանգառը»,- ասված է հաղորդագրությունում։