«Ադրբեջանական ավիաուղիները» դադարեցրել է Բաքու-Աստրախան թռիչքները՝ անվտանգության նկատառումներից ելնելով

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

Վերջին շրջանում, այդ թվում՝ այսօր, ՌԴ Աստրախանի օդային տարածքի պարբերական փակման պատճառով, «Ադրբեջանական ավիաուղիները» (AZAL) անորոշ ժամանակով դադարեցնում է բոլոր թռիչքները Բաքու-Աստրախան-Բաքու երթուղով՝ թռիչքների անվտանգությունն ապահովելու համար։ Այս մասին ասվում է ավիաընկերության հայտարարության մեջ։

Հաղորդվում է, որ այս երթուղու տոմսեր ձեռք բերած ուղևորները կարող են ամբողջությամբ հետ ստանալ գումարը կամ փոխել այլ երթուղու տոմսի՝ առանց տուգանքի։

Հավելենք, որ ադրբեջանական ավիաընկերությունն ավելի վաղ հայտարարել էր ՌԴ այլ քաղաքներ թռիչքների դադարեցման համար։

Դեկտեմբերի 25-ին ղազախական Ակտաու քաղաքի մոտ կործանվել էր Գրոզնի թռչող AZAL-ի օդանավը, որի համար Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեղադրել է ՌԴ-ին ու պահանջել պաշտոնապես ներողություն խնդրել, փոխհատուցում վճարել և մեղավորներին պատասխանատվության ենթարկել։

Օրերս ադրբեջանական իշխանամերձ լրատվամիջոցը հայտնել էր, որ ինքնաթիռի կործանման դեպքի առթիվ Ռուսաստանում անցկացված քրեական գործի հետաքննությունը հաստատել է, որ օդանավը խոցվել է «Պանցիր Ս-1» հակաօդային պաշտպանության համակարգով։ Ըստ ադրբեջանական կառավարության իրազեկ աղբյուրների՝ եթե Ռուսաստանը փորձի փակել գործը և չհրապարակի հետաքննության արդյունքները, ապա Բաքուն կդիմի միջազգային իրավական կառույցներին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի