Մերձդնեստրը պայմանավորվել է Մոլդովայի հետ գազի մատակարարումների մասին

Լուրեր

10.11.2026 | 20:16
Աբու Դաբիում բանակցություններն արդյունավետ էին․ Ռուբիո
10.11.2026 | 20:00
Փաշինյան-Պուտին հանդիպում է պատրաստվում․ ռուսամետների կալանքով ջախջախվում են ՌԴ-ի ակտիվները ՀՀ-ում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:44
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանում
10.11.2026 | 19:30
Նախկին փոխնախարարը՝ Թուխմանուկի ոսկու հանքի բաժնետեր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:15
Ինչպե՞ս ընտրել բնակարան և ինչի՞ն ուշադրություն դարձնել․ TOON EXPO-ն՝ նոր առաջարկներով ու զեղչերով․ զրույց Դիանա Հարոյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:11
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցության զարգացման քայլերը
10.11.2026 | 18:59
Ռուսաստանը փորձում է բաժանել Ուկրաինան Դնեպր գետով․ Զելենսկի
10.11.2026 | 18:45
Ինֆարկտ՝ կալանքի 20-րդ օրը․ ով է պատասխանատու ընդդիմադիր գործչի մահվան համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 18:30
Հայ մարզիկները 5 մեդալ են նվաճել պարաբազկամարտի աշխարհի առաջնությունում
10.11.2026 | 18:28
Էջմիածնի դպրոցներից մեկի մոտ 15-ամյա աղջիկը վնասվածք է պատճառել ընկերուհուն․ ոստիկանություն
10.11.2026 | 18:25
Անթալիայում ստորագրվել է Ադրբեջանի, Թուրքիայի, Վրաստանի և Բուլղարիայի միջև մաքուր էներգետիկայի ոլորտում համագործակցության համաձայնագիր
10.11.2026 | 18:21
Արսեն Գևորգյանի՝ բանտում մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն 
10.11.2026 | 18:18
Իրանը պատրաստ է ընդլայնել գազի արտահանումը Հայաստան․ Երևանում պայմանավորվածություններ են ձեռք բերվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 18:10
Հայաստանը ՀԱՊԿ-ից և ԵՏՄ-ից դուրս գալու դիմումներ չի ներկայացրել․ Լավրով
10.11.2026 | 18:00
ԱՄՆ-ն առաջարկել է փոխել Դոնեցկի և Լուգանսկի մարզերի սահմանները՝ տարածքային համաձայնության հասնելու համար․The Economist
Բոլորը

Մերձդնեստրի և Մոլդովայի իշխանությունները պայմանավորվել են մոտ ապագայում չճանաչված հանրապետություն գազի մատակարարման շուրջ, «Կոմերսանտ»-ին հայտնել են իրազեկ աղբյուրները։ Նրանց խոսքով, այդ նպատակով Տիրասպոլն ու Քիշնևը պայմանավորվել են կիսել Եվրամիության 30 միլիոն եվրոյի դրամաշնորհը։

 

Օգտագործելով հատկացված միջոցները՝ Մերձդնեստրը նախատեսում է փետրվարի 1-ից 10-ն ընկած ժամանակահատվածում օրական գնել մոտ 3,2 մլն խմ գազ։ Մոլդովական Energocom պետական ​​ընկերությունը եվրոպական շուկայից վառելիք կգնի և այն կմատակարարի Դնեստրի ձախ ափին «Մոլդովագազ»-ի միջոցով։ Քիշնևը կշարունակի էլեկտրաէներգիա գնել սփոթ շուկայում՝ օգտագործելով դրամաշնորհի իր բաժինը:

 

Միևնույն ժամանակ, փետրվարի 11-ից, երբ ավարտվում են ԵՄ դրամաշնորհային միջոցները, Մերձդնեստրը հույս ունի Ռուսաստանից մարդասիրական օգնություն ստանալու վրա, նշել է «Կոմերսանտ»-ի աղբյուրներից մեկը։

 

Խոսքը հունգարացի թրեյդերների՝ MET International AG, MOL և MVM միջոցով գազի մատակարարումների ֆինանսավորման մասին է։ Չճանաչված հանրապետության ղեկավար Վադիմ Կրասնոսելսկին ավելի վաղ հայտարարել էր, որ Ռուսաստանը Տիրասպոլին վարկ կտրամադրի գազ գնելու համար։

 

Եվրահանձնաժողովը հունվարի 27-ին հայտարարել է Մոլդովային 30 մլն եվրո հատկացնելու մասին՝ Մերձդնեստր գազի գնման և փոխադրման համար։ Հանձնաժողովը պարզաբանել է, որ դրամաշնորհով գնված գազը պետք է հասցվի չճանաչված հանրապետություն, որպեսզի «օգնի վերականգնել էլեկտրաէներգիան և ջեռուցումը շրջանի ավելի քան 350,000 բնակիչների համար», ինչպես նաև վերսկսել էլեկտրաէներգիայի մատակարարումը Դնեստրի ձախ ափից։

 

Միաժամանակ նրանք նշել են, որ տրամադրված միջոցները «նախնական օգնություն» են տարածաշրջանին։ Փետրվարի 10-ից հետո կհաջորդի ևս մեկ փաթեթ՝ «ուղղված Մոլդովայի քաղաքացիների համար ճգնաժամի անմիջական սոցիալական հետևանքների մեղմմանը և Մոլդովայի Հանրապետության էներգետիկ անկախության և կայունության ամրապնդմանը»:

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի