Հայաստանը շարունակում է բնականոն և լիարժեք օգտվել Էրասմուս+ ծրագրի միջազգային բաղադրիչից․ ԵՄ գրասենյակ

Լուրեր

06.10.2026 | 12:18
Էրիկ Փիլոյան. «Ամենամեծ պատճառներից մեկը, որ չպարտվեցինք՝ թիմի մթնոլորտն է». ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:13
Արամ Վարդևանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:10
Հրմշտոց ԱԺ-ում ՔՊ-ականների և ընդդիմադիրների միջև // ԱՀԿ-ն՝ ժանտախտի ռիսկի մասին․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 12:01
Հաքերները Դանիայում հասանելիություն են ստացել 8,8 միլիոն մարդու տվյալներին
06.10.2026 | 12:00
«Արա, ա՛յ տղա», «Արայով չխոսաս». վեճի կիզակետում ՔՊ-ից Բաքոյանն ու Գյուլնազարյանն են և «Ուժեղ Հայաստանի» փորձագետը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:52
Վոլոդյա Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:45
Ինչ են քննարկում Սասուն Միքայելյանը և Նարեկ Կարապետյանը վիճաբանության ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:38
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:36
Օվերչուկն ու Մուստաֆաևը քննարկել են առևտրատնտեսական համագործակցությունն ու «Հյուսիս–Հարավ» միջանցքի զարգացումը
06.10.2026 | 11:35
«Ա՛ղբ»․ ԱԺ նիստերի դահլիճում իրավիճակը չի հանդարտվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:31
Արի, տեսնեմ՝ ինչ ես ասում․ ԱԺ դահլիճում իրավիճակը դարձյալ լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:27
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեում Դնեպր գետի վրայով անցնող կամուրջներից մեկին․ 5 մարդ տուժել է
06.10.2026 | 11:24
Դուրս եմ հանելու, հետո՝ դուրս շպրտեմ, հետո՝ խմբակային ցույց տանք, թե որը որից հետո ա․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:18
Ազգային ժողովի հրմշտոցը՝ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՎ
06.10.2026 | 11:16
Հայ բռնցքամարտիկները հաղթանակներ են տարել պատանեկան ԵԱ-ում
Բոլորը

Հայաստանում Էրասմուս+ ազգային գրասենյակ կարևոր դերակատարություն ունի Էրասմուս+ ծրագրի խթանման գործում․ տեղեկացնում են Հայաստանում ԵՄ գրասենյակից։

Էրասմուս+ ազգային գրասենյակի գործող դրամաշնորհի ժամկետը լրացել է 2024 թվականի դեկտեմբերի 31-ին, և ներկայումս ընթանում է Էրասմուս+ գրասենյակի կառավարման համար նոր կազմակերպության ընտրության գործընթացը։

Այդուհանդերձ, Հայաստանը շարունակում է բնականոն և լիարժեք օգտվել Էրասմուս+ ծրագրի միջազգային բաղադրիչից և Հայաստանի համար ծրագրի շրջանակում ընձեռած հնարավորությունները փոփոխության չեն ենթարկվել։

Մենք վստահ ենք, որ ընտրության գործընթացի ամփոփումից և Եվրոպական հանձնաժողովի կողմից հաստատումը ստանալուց հետո նոր գրասենյակը սահուն կերպով կսկսի իր գործունեությունը։ Մենք ակնկալում ենք արդյունավետ համագործակցություն նոր թիմի հետ, ինչպիսին նախկին գրասենյակի հետ համագործակցությունն էր։

Մինչ նոր գրասենյակի ձևավորումը, Էրասմուս+ ծրագրի խթանման գործընթացի շարունակականությունն ապահովելու, տեղեկատվական աջակցություն և խորհրդատվություն տրամադրելու համար պատասխանատու կլինի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի բարձրագույն կրթության և գիտության քաղաքականության վարչության միջազգային համագործակցության բաժինը։