Անահիտ Բախշյան. Սամվել Ալեքսանյանը խախտել է այն օրենքը, որի օգտին քվեարկել է

Լուրեր

12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 20:40
ԱՄՀ-ն 2026 թվականին Հայաստանի համար կանխատեսում է 5.5% տնտեսական աճ և 4.8% գնաճ
12.11.2026 | 20:16
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը
12.11.2026 | 20:12
Ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը
12.11.2026 | 20:00
ՌԴ-ն զրկեց ՀՀ-ին՝ ՀԱՊԿ-ում ձայնից, բայց չհեռացրեց․ ավելի շուտ ԵՏՄ-ից կհանեն՝ մեզ վնասելու նպատակով․ Լիլիթ Դալլաքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 19:53
Վարչապետը Դուբլինում մասնակցում է ԵՔՀ գագաթնաժողովին
12.11.2026 | 19:51
Զելենսկին հանդիպել է Ալիևին և շնորհակալություն հայտնել մարդասիրական օգնության համար
12.11.2026 | 19:47
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Կիպրոսի դեմ խաղում
12.11.2026 | 19:40
Յանիկ Սիները վիրահատվել է
12.11.2026 | 19:27
ՌԴ ԱԽ-ն հայտնել է, որ տարեսկզբից ի վեր միգրանտների արտաքսման վերաբերյալ 143 հազար որոշում է ընդունվել
12.11.2026 | 19:15
«Այսօր վերջին օրն է»․ ինչ կեղծ հայտարարություն է տարածվում Facebook-ում, և ինչ իրավունքներ ունի Meta-ն իրականում
Բոլորը

Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը նամակ է ուղղել Աժ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին, որը նաև հրապարակել է.

2005 թ. «Նախադպրոցական կրթության մասին ՀՀ օրենք»-ով արգելվել է բուհերի շենքերի սեփականաշնորհումը, սակայն 2009 թվականի ապրիլի 30-ին Մալաթիա-Սեբաստիա համայնքի  սեփականությունը հանդիսացող Լենինգրադյան 33 հասցեում գործող համայնքային «Պարտեզ» մանկապարտեզը «Գույքի անհատույց օգտագործման պայմանագրով» 50 տարով «ժամանակավոր անհատույց» օգտագործման է հանձնվել «Ալեքսանյանների ընտանիք» բարեգործական հասարակական կազմակերպությանը, որի նախագահը Դուք եք:

Գործող մանկապարտեզը 2012 թվականից մինչ օրս չի գործում՝ այն դեպքում, երբ այն քաղաքի լավագույն մանկապարտեզներից էր համարվում թե՛ շենքային պայմաններով, թե՛ իր երեխայակենտրոն միջավայրով, թե՛ հարմարություններով, իսկ «Ալեքսանյանների  ընտանիք» բարեգործական հասարակական կազմակերպությունը 5  տարի անօրեն կերպով երեխաներին զրկել է իրենց համար հաճելի միջավայրից, երբ բազում երեխաներ այս պահին զրկված են նախադպրոցական կրթություն  ստանալու հնարավորությունից:

2003 թվականից Դուք ՀՀ օրենսդիր մարմնի անդամ եք, կողմ եք քվեարկել 2005թ. ընդունված  «Նախադպրոցական կրթության մասին ՀՀ օրենք»-ին  ու ի հեճուկս ՀՀ օրենքի պահանջի՝ Մալաթիա-Սեբաստիա  համայնքի Ձեր համախոհների հետ միասին անհատույց սեփականաշնորհել եք անթույլատրելի գույքը, խախտել եք օրենքը ու չեք կատարում պայմանագրով ստանձնած պարտավորությունը՝ գույքն օգտագործել դրա նշանակությանը համապատասխան:

Ձեր այս քայլով Դուք ընդամենն ապացուցում եք, որ Ձեզ համար ԱԺ պատգամավոր լինելը ծառայեցնում եք  սեփական շահերին՝ հեղինակազրկելով ՀՀ Ազգային ժողովի սահմանադրական դերը: Դուք իհարկե օգնում եք մալաթիացիներին, սակայն նկատեմ, որ այդ անհատույց  ստացած մանկապարտեզի շենքի արժեքը գուցե շատ ավելին է, քան Ձեր օգնությունը, որը, սակայն,  երբեք Ձեզ արտոնություն չի տալիս շրջանցել ՀՀ օրենքներն առնվազն այնքանով, որքանով որ Դուք, որպես ՀՀ օրենսդիր մարմնի անդամ, պարտավոր եք  գործել  միմիայն օրենքի շրջանակներում:

Նշեմ, որ Մալաթիա-Սեբաստիա նախկին համայնքի ավագանու վերոնշյալ որոշումը հակաօրինական է, իսկ պայմանագիրը կիսատ-պռատ փաստաթուղթ է, որտեղ ոչ մի ժամկետ նշված չի, չի նշված, թե ի՞նչ ծավալով են  իրականացվելու բարենորոգումները, թե քանի՞ երեխայի համար ու երբվանի՞ց է գործելու մանկապարտեզը, ի՞նչ  կարգավիճակ է ունենալու, ծառայությունները երեխաներին վճարովի՞, թե՞ անվճար են տրամադրվելու:

Բնականաբար հարց է առաջանում, թե ո՞վ է  պատասխանատվություն ստանձնելու տարիներ շարունակ մանկապարտեզի անգործության համար:

Խնդրում եմ տրամադրել հետևյալ հարցերի  հանգամանալի պատասխանները.

– Ե՞րբ է սկսվելու և ավարտվելու մանկապարտեզի հիմնանորոգումը,

– Ի՞նչ ծավալով են իրականացվելու բարենորոգումները՝  տարածքի անբողջությա՞մբ, թե՞ նրա մի մասի.

– Ի՞նչ իրավական կարգավիճակ է ունենալու մանկապարտեզը.

– Վճարովի՞, թե՞ անվճար հիմունքներով է այն գործելու:

 

Հարգանքներով՝ Անահիտ Բախշյան, Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ