Ալիևի օգնականը հայտարարել է, որ ադրբեջանական օդանավի կործանման հետաքննության արդյունքները կհրապարակվեն առաջիկայում

Լուրեր

19.11.2026 | 23:55
ՀՖՖ նախագահի ընտրություններում Գևորգ Ղազարյանի թեկնածությունն առաջադրել է «Շիրակը»
19.11.2026 | 23:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
19.11.2026 | 23:21
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորի երդման արարողություն
19.11.2026 | 23:14
Ինչու է Ղարաբաղից տեղահանվածների նոր կենսաչափական փաստաթղթերում ծննդյան վայր նշվում «Ադրբեջան». ՄՔԾ-ի պարզաբանումը
19.11.2026 | 22:53
Կանադայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք կսահմանվի
19.11.2026 | 22:38
ԲԸՏՄ-ն Երևանում կասեցրել է առանց ՇՄԱԳ-ի դրական եզրակացության իրականացվող յուղերի վերամշակումը
19.11.2026 | 22:24
Anthropic-ը IPO-ի միջոցով ռեկորդային 81 միլիարդ դոլար է ներգրավել․ ընկերության արժեքը գնահատվել է շուրջ 1,5 տրիլիոն դոլար
19.11.2026 | 22:10
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.11.2026 | 21:55
Մասկը կարեկցանք է հայտնել Ուկրաինայում կռվող ռուսաստանցի զինվորների նկատմամբ
19.11.2026 | 21:43
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները
19.11.2026 | 21:29
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ՄԱԿ-ի նախարարական համաժողովում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ»-ի և «ԹՐԻՓՓ»-ի նշանակությունը Հարավային Կովկասի համար
19.11.2026 | 21:15
Այո՛, ես ամեն օր քաղաքական հայտ եմ ներկայացնում․ ես քաղաքական գործիչ եմ․ Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 21:09
ՌԴ-ի ու Վրաստանի հատուկ ներկայացուցիչները հանդիպել են Մինսկում
19.11.2026 | 20:58
Եվրահանձնաժողովը խոշոր կիբերհարձակման է ենթարկվել
19.11.2026 | 20:44
ԵՄ-ն ընդունում է Հայաստանի եվրոպական ձգտումները, որոնք հանդիսանում են երկրի ռազմավարական ժողովրդավարական ընտրությունը
Բոլորը

Ղազախստանի Գլխավոր դատախազությունը շարունակում է հետաքննել Ակտաու քաղաքի մոտակայքում «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի (AZAL) մարդատար ինքնաթիռի վթարի պատճառները։ Այս մասին լրագրողներին հայտնել է Ղազախստանի գլխավոր դատախազի տեղակալ Գալիմժան Կոյգելդիեւը։

«Նախաքննությունը շարունակվում է, ամենափորձառու աշխատակիցներից ստեղծվել է քննչական խումբ, նշանակվել են փորձաքննություններ։ Դա հեշտ գործ չէ: Սպասում ենք արդյունքներին»,- ասել է նա։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևն էլ ՏԱՍՍ-ին հայտնել է, որ ինքնաթիռի կործանման պատճառների հետաքննության արդյունքների մասին տեղեկատվությունը հանրությանը կտրամադրվի առաջիկայում։

«Ադրբեջանի համապատասխան կառույցները շարունակում են հետաքննել Ակտաու քաղաքի մերձակայքում AZAL-ի մարդատար ինքնաթիռի կործանման պատճառները։ Մենք կարծում ենք, որ առաջիկայում գործընկեր պետությունների հետ միասին հանրությանը կտրամադրենք մանրամասն տեղեկատվություն այդ հարցի վերաբերյալ»,- հայտարարել է  Հաջիևը։

Հավելենք, որ Ղազախստանի փոխվարչապետ Կանատ Բոզումբաևն օրերս ասել էր, որ այս շաբաթ կարող են հրապարակվել  օդանավի կործանման հետաքննության նախնական արդյունքները։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի