Ղազախստանը կարող է հաջորդ շաբաթ հրապարակել ադրբեջանական կործանված օդանավի հետաքննության նախնական արդյունքները

Լուրեր

28.09.2026 | 02:28
«Արդարացում չունեցող կոպիտ սխալ». Թաթա Սիմոնյանը ներողություն է խնդրել սեպտեմբերի 27-ին իր համերգի ցուցադրության համար
28.09.2026 | 00:15
ՔՊ, 95.1%. Սուրեն Թումանյանը վերընտրվեց Թումանյանի համայնքապետի պաշտոնում. Լոռու մարզպետ
27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
Բոլորը

Ղազախստանի Տրանսպորտի նախարարությունը հաջորդ շաբաթ կարող է հրապարակել Ակտաու քաղաքի մերձակայքում ադրբեջանական AZAL-ի օդանավի կործանման հետաքննության նախնական արդյունքները։ Այս մասին հայտարարել է Ղազախստանի փոխվարչապետ Կանատ Բոզումբաևը, գրում է Ինտերֆաքսը։

«Հուսով ենք, որ հաջորդ շաբաթ հետաքննության նախնական մասը կհրապարակվի Տրանսպորտի նախարարության կողմից՝ ավիավթարի օրվանից 30 օրվա ընթացքում, ինչպես խորհուրդ է տալիս ICAO-ն: Կան դժվարություններ, բայց մենք պետք է տեղավորվենք»,- ասել է Բոզումբաևը ճեպազրույցի ընթացքում։

Նա ընդգծել է, որ խոսքն ավիացիոն իշխանությունների կողմից բուն ավիավթարի հետաքննության մասին է։

«Գիտեք, որ հանձնաժողովն աշխատում է, մոտ 17-18 հոգի՝ Ռուսաստանից, Ադրբեջանից, ICAO-ից, Բրազիլիայից և այլ երկրներից փորձագետների մասնակցությամբ։ Հիմա նրանք կենտրոնացած են Բրազիլիայում սև արկղերի վերծանված նյութերի աշխատանքի վրա։ Թռիչքի ռեժիմները, ձայնային կապը գետնի հետ, հենց անձնակազմի միջև վերադրվում են, և որոշակի եզրակացություններ կարվեն»,- ասել է Ղազախստանի փոխվարչապետը։

Խոսելով քրեական գործի մասին՝ Բոզումբաևն ասել է, որ երկրի Գլխավոր դատախազությունը հետաքննություն է անցկացնում, կատարվում են փորձաքննություններ։

«Սա մի փոքր այլ ոլորտ է, մենք՝ քաղաքացիական իշխանություններս, այդտեղ չենք խառնվում, իրենք էլ պետք է ժամանակին ներկայացնեն։ Նույնը տեղի է ունենում Ռուսաստանում և Ադրբեջանում, և մեր ուժայինները, որոնք քրեական հետախուզություն են իրականացնում, սերտ կապի մեջ են Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի դատախազությունների հետ, մեր ավիացիոն իշխանությունները նույնպես սերտ կապի մեջ են երկու երկրների հետ»,- ասել է նա։

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ղազախստանի փոխվարչապետը նաև հայտարարել է, որ օդաչուների խոսակցությունների վերծանումների համացանցում հրապարակված նյութերը տարբերվում են կործանված օդանավի «սև արկղերի» նյութերից։

«Սև արկղերի պարունակությունից մեծ տարբերություն կա։ Սպասեք պաշտոնական աղբյուրներին», ասել է Բոզումբաևը՝ նշելով, որ Ղազախստանն Ադրբեջանին և Ռուսաստանին է փոխանցել  ադրբեջանական օդանավի «սև արկղերի» վերծանումների պատճենները։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ռուսական «Baza» տելեգրամյան ալիքը հրապարակել էր, ըստ պնդման՝ «Ադրբեջանական ավիաուղիների» կործանված օդանավի և Գրոզնիի, Դոնի Ռոստովի ու Ակտաուի ավիադիսպետչերների հետ խոսակցությունների ամբողջական սղագրությունը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի