Թրամփը չինական DeepSeek AI մոդելի հաջողության ֆոնին հայտարարել է, որ ԱՄՆ-ը մաքսատուրքեր կսահմանի օտարերկրյա չիպերի համար

Լուրեր

08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 19:43
Ժամանակավորապես կփակվի Դսեղ-Մարց ավտոճանապարհի մի հատվածը
08.10.2026 | 19:27
Լավագույն բուհերում սովորողներին տարկետում կտրվի մինչև 32 տարեկանը 
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ծրագրում է մաքսատուրքեր սահմանել կիսահաղորդիչների, դեղագործական ապրանքների և մետաղների ներմուծման համար, հաղորդում է Bloomberg-ը:

«Շատ մոտ ապագայում մենք մաքսատուրքեր կսահմանենք արտասահմանյան արտադրության համակարգչային չիպերի, կիսահաղորդիչների և դեղագործական ապրանքների համար՝ առաջին անհրաժեշտության այս ապրանքների արտադրությունը ԱՄՆ վերադարձնելու համար»,- ասել է Թրամփը Ներկայացուցիչների պալատի հանրապետական անդամների հետ Մայամիում իր Դորալ հանգստավայրում հանդիպմանը։

Թրամփը նաև խոստացել է մաքսատուրքեր սահմանել պողպատի, ալյումինի և պղնձի համար։

Ըստ Bloomberg-ի՝ Թրամփը սպառնացել է կիսահաղորդիչների մաքսատուրքեր սահմանել մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ չիպեր արտադրող Nvidia-ի շուկայական կապիտալիզացիան նվազել է ավելի քան 600 միլիարդ դոլարով՝ չինական DeepSeek ստարտափի արհեստական բանականության նոր մոդելի գործարկման ֆոնին:

Թրամփը կարծում է, որ DeepSeek-ի ստեղծումը «պետք է արթնացման կոչ լինի» ամերիկյան ընկերությունների համար, որոնք պետք է կենտրոնանան մրցակցության ուղղությամբ՝ «հաղթելու համար»։

«Մենք ունենք աշխարհի ամենամեծ գիտնականներին, դա ինձ ասել է նույնիսկ Չինաստանի ղեկավարությունը: Ասել են, որ դուք ունեք աշխարհի ամենահանճարեղ գիտնականներին»,- հայտարարել է Թրամփը։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի