Հայտնի է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում պայթյունի հետևանքով զոհվածի անունը

Լուրեր

13.11.2026 | 09:36
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
Բոլորը

Հայտնի է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում այսօր՝ սեպտեմբերի 25-ին թթվածնի արտադրամասում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածի անունը. նա արտադրամասի 40-ամյա աշխատակից Վահրամ Գասպարյանն է:

Այս մասին Factor.am-ին հայտնեց բուժկենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արման Հովակիմյանը։

Հովակիմյանի տեղեկացմամբ՝ պայթյունի հետևանքով ևս մեկ աշխատակից վնասվածք է ստացել դեմքի շրջանում. նա նույն բուժկենտրոնի վերակենդանացման բաժանմունքում է: Բուժհաստատության տնօրենի պաշտոնակատարը նաև վստահեցրեց, որ հիվանդանոցի թթվածնի կայանը հուլիսին փորձաքննություն է անցել, դրական եզրակացություն է ստացել:

Բացի այդ՝ կայանի բոլոր աշխատակիցները հավաստագիր ունեն, որ կարող են աշխատել այդ կայանում:

Առողջապահության նախարարի խոսնակ Լիանա Եղիազարյանն էլ Factor.am-ին տեղեկացրել էր, որ պայթած գազաբալոնը հիվանդանոցի թթվածնի կայանինը չէ, դրսից է բերվել: Այս տեղեկություններն արդեն փոխանցվել են իրավապահներին, ոստիկանությունը փորձում է պարզել կատարվածի հանգամանքները, մասնավորապես այն, թե ինչպես է գազի բալոնը հայտնվել հիվանդանոցի կայանում:

ԲԿ-ի տնօրենի պաշտոնակատարը հաստատեց, որ պայթած գազաբալոնը հիվանդանոցին չի պատկանել, սակայն դժվարացավ նշել, թե ինչ ճանապարհով է այն կայանում հայտնվել: