Հայ-գերմանա-ֆրանսիական համատեղ միջոցառում Բեռլինում՝ նվիրված Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին

Լուրեր

19.10.2026 | 16:30
ԶՈւ-ի բարոյահոգեբանական ապահովման վարչության նոր պետ է նշանակվել
19.10.2026 | 16:28
Կրեմլը մեկնաբանել է ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Չինաստանի նախագահների հնարավոր հանդիպումը
19.10.2026 | 16:18
Երևանում մարզահամալիրի սեփականության իրավունքի գրանցումն անօրինական է ճանաչվել․ Դատախազությունը պահանջում է գույքը վերադարձնել պետությանը
19.10.2026 | 16:09
ՀՀ-ն պատրաստ է իր փորձով կիսվել ու աջակցել մյուս երկրներին. Ժաննա Անդրեասյանի ելույթը` COP17-ին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.10.2026 | 15:59
235 մլն դոլարի գործարք․ Ադրբեջանն Իսրայելից նոր զենք է գնում
19.10.2026 | 15:50
Մասիսի նախկին քաղաքապետի եղբոր գործով մեղադրյալին սպառնացել են՝ պահանջելով փոխել ցուցմունքները․ ՔԿ
19.10.2026 | 15:39
Անկարայում Ադրբեջանի դեսպանատան մոտ դպրոցներում հիջաբի արգելքի դեմ հերթական բողոքի ակցիան է անցկացվել
19.10.2026 | 15:35
Գիտության ֆինանսավորումը քննադատող Մովսիսյանի հրաժարականից հետո ԲԿԳԿ նախագահի նոր տեղակալ է նշանակվել
19.10.2026 | 15:30
Արմավիրում կայացել է Ռոման Բերեզովսկու անվան ֆուտբոլային մրցաշարը
19.10.2026 | 15:22
Նորոգվել է Արմավիր քաղաքից դեպի զորամաս տանող ճանապարհը
19.10.2026 | 15:10
Համբարձում Մաթևոսյանը COP17-ի նախագահ է ընտրվել // Պապոյանը՝ Ամուլսարի շահագործման վտանգի մասին․ ԼՈՒՐԵՐ
19.10.2026 | 14:59
ՌԴ կառավարությունում մի շարք փոփոխություններ են սպասվում
19.10.2026 | 14:49
Դեպի ԱՄՆ արտահանվող լամինատե դռների մեջ ՊԵԿ-ը հայտնաբերել է շուրջ 38 հազար տուփ թաքցված ծխախոտ
19.10.2026 | 14:41
ԱՄՆ-ը կոչ է արել Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկացիներին «բարձր զգոնություն պահպանել»
19.10.2026 | 14:32
Ֆրանիսայում ցուցարարները փակել են Լուվրի մուտքը․ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սեպտեմբերի 24-ին Բեռլինում` ԳԴՀ Սաար երկրամասի ներկայացուցչությունում, Գերմանիայում Հայաստանի, Ֆրանսիայի դեսպանությունների և ԳԴՀ Սաար երկրամասի նախաձեռնությամբ տեղի ունեցավ հայ-գերմանա-ֆրանսիական համատեղ միջոցառում` նվիրված Երևանում անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության XVII-րդ գագաթաժողովին:

Միջոցառմանը մասնակցում էին ԳԴՀ կառավարության, ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյաներ, Բունդեսթագի պատգամավորներ, Գերմանիայում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, լրագրողներ, փորձագետներ, հայ և ֆրանսիական համայնքների ներկայացուցիչներ:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկան Սաար երկրամասի լանդթագի նախագահ Շտեֆան Տոսկանին, Գերմանիայում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանը, Գերմանիայում Ֆրանսիայի դեսպան Անն-Մարի Դեկոտեն:

Ռոլանդ Թայսը, մասնավորապես, նշեց, որ Սաար երկրամասն հանդիսանալով երկրի ամենաֆրանկոֆոն տարածաշրջանը՝ Գերմանիայում հանդես է գալիս որպես կամուրջ` առաջ քաշելով «Ֆրանսիա» ռազմավարությունը, որի հիմնակնա նպատակն է մի քանի տարվա ընթացքում ֆրանսերենը դարձնել երկրամասի երկորդ պաշտոնական լեզուն։ Գերմանիայում Ֆրանսիայի դեսպան Անն-Մարի Դեկոտեն իր խոսքում անդրադարձավ ֆրանս-գերմանական համագործակցությանը, նաև արդեն սկիզբ Ֆրանկոֆոնիային նվիրված հայ-գերմանա-ֆրանսիական եռակողմ փոխգործակցությանը: Վերջինս կարևորեց և հաջողություն մաղթեց Երևանում կայանալիք ՖՄԿ 17-րդ գագաժողովը։

Դեսպան Սմբատյանն իր ելույթում նշեց, որ միջոցառումը հատկանշական է, քանի որ սա առաջին հայ-գերմանա-ֆրանսիական համատեղ խոշոր միջոցառումն է, որ տեղի է ունենում Գերմանիայում: Բացի այդ մի քանի շաբաթից Հայաստանը հյուրընկալելու է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության XVII-րդ գագաթաժողովը և այդ իսկ պատճառով միջոցառումը նվիրված է հայաստանյան գագաթաժողովին, դրա կարևորությանը, ֆրանկոֆոն երկրների և ժողովուրդների հանրության դավանած լեզվական և արժեհամակարգային սկզբունքների և նպատակների հանրայնացմանն ու տարածմանը՝ ընդգծելով, որ Հայաստանի համար ֆրանկոֆոնիան պարզապես լեզվական համայնք չէ, այլ արժեհամակարգ, որի առանցքում մարդասիրության, հանդուրժողականության, խաղաղ համագոյակցության, ժողովրդավարության սկզբունքներն են, որոնց դարեր շարունակ փափագել և որոնք հետևողականորեն փորձել է կյանքի կոչել հայ ժողուրդը:

Ելույթներից հետո տեղի ունեցավ կլոր սեղան-քննարկում, որին մասնակցում էին Սաար երկրամասի փոխվարչապետ, Եվրոպական հարցերով պետքարտուղար Ռոլանդ Թայսը, Բեռլինում ֆրանսիական կենտրոնի ղեկավար Ֆլորիան Ֆանգմանը, ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը, ԳԴՀ ԱԳՆ արտաքին մշակութային քաղաքականության հարցերով ներկայացուցիչ Իրմգարդ Մարիա Ֆելլները, ինչպես նաև հայ-գերմանա-ֆրանսիական երիտասարդների փոխանակաման ծրագրի մասնակից Հենրիետե Բրաունը:

Քննարկմանը Տիգրան Բալայանը ներկայացրեց Հայաստանի և ՖՄԿ միջև համագործակցության նշանակությունն ու կարևորությունը, ֆրանկոֆոնիայի արժեքների տարածման գործում Հայաստանի ներդրումը։ ԱԳՆ մամուլի խոսնակն անդրադարձավ Երևանյան գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքներին, մշակվող փաստաթղթերին, տեղեկացրեց հայկական կողմի մի շարք նախաձեռնությունների մասին։

Միջոցառմանը հայ և եվրոպացի հեղինակների կատարումներով հանդես եկավ գերմանաբնակ հայ սաքսոֆոնահար Հայրապետ Առաքելյանը: