«Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանի դեմ քրեական գործ չի հարուցվել, դատախազությունը սխալ տեղեկատվություն է հրապարակել

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը մեղադրանք է առաջադրել «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանին: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

Factor.am-ի հետ զրույցում, մինչդեռ, Արա Վարդանյանը վստահեցրեց, որ իր նկատմամբ քրեական գործ չի հարուցվել և տարածված լուրն ապատեղեկատվություն է կամ անփութության արդյունք։

Արա Վարդանյանի պաշտպան Երվանդ Վարոսյանն էլ իր ֆեյսբուքյան էջում անդրադառնալով հրապարակված տեղեկատվությանը՝ նշել էր․ «Իրականությանը չի համապատասխանում լրատվական միջոցներով տարածված տեղեկատվությունը, թե Հայաստան համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանին մեղադրանք է առաջադրված քրեական օրենսգրքի 2 հոդվածներով (308-րդ և 178-րդ) ու նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը»:

Ճշտելու համար, ի վեջո, մեղադրանք հարուցվե՞լ է, թե՝ ոչ, կապ հաստատեցինք Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանի հետ, որը նշեց՝ տեղի է ունեցել թյուրիմացություն և իր կողմից հրապարակվել է սխալ տեղեկություն։

«Արա Վարդանյանի նկատմամբ քրեական գործ չի հարուցվել, շփոթմունք է տեղի ունեցել և արդեն իսկ խոսել եմ փաստաբանի հետ»,- ասաց նա։