Կոռուպցիայի հաղթահարումը Հայաստանին երաշխիք կտա, որ ԵՄ գործընկերները բիզնեսներ հիմնեն Հայաստանում. Սվիտալսկի

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այն փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել Հայաստանում, Եվրամիության կողմից դիտարկվում են որպես հզոր առաջընթաց. այս մասին այսօր՝ սեպտեմբերի 25-ին, Երևանում հրավիրված ԵՄ-Հայաստան գործընկերության կոմիտեի առևտրի հարցերով առաջին նիստի ընթացքում ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:

«ԵՄ-ն նկատում է, որ Հայաստանի նոր կառավարության համար կարևոր են նոր առաջնահերթությունները, որոնք լծակ են առևտրի ոլորտում նոր հարաբերություններ ստեղծելու համար: Դա ինքին հզոր լծակ է դառնում՝ առևտրի և ներդրման մեջ ավելի լավ հարաբերություններ զարգացնելու համար: Ես մասնավորապես խոսում են կոռուպցիայի դեմ պայքարի մասին: Կոռուպցիան ներդրողների համար ամեն տեղ է խնդիր : Դրա հաղթահարումը Հայաստանին երաշխիք կտա, որ Եվրամիության գործընկերները ավելի շահագրգռված լինեն ու բիզնեսներ հիմնեն Հայաստանում»,- ասաց Սվիտալսկին:

Երկրորդ կարևոր ուղղությունը, ըստ Սվիտալսկու, դատաիրավական համակարգի անկախության ապահովումն է: «Դա հզոր գործիք է և ներդրողին ապահովության զգացողություն է տալիս: Մենք կարծում ենք՝ այն առաջնահերթությունները, որոնք դրել է Հայաստանի նոր կառավարությունը, ներկայում բավարարում են ատևտրի և ներդրումների ոլորտում զարգացման շահերին: Ներկայիս կառավարությունը հրաշալի գիտի ինչ անել: Մենք կուզեինք այս երկրում ավելի շատ եվրոպական ներդրում տեսնել:  Սակայն դա ամենևին չի նշանակում, որ փողի հոսքն է ավելանալու դեպի Հայաստան: Ոչ, փողը երկրորդ հարցն է: Եվրամիության ներդրումը բերում է գիտելիքներ, տեխնոլոգիա, կառավարման մշակույթ, ավելի լավ կամուրջների ստեղծում համաշխարհային զարգացման հետ»,- ասաց Սվիտալսկին: