Ատոմակայան կառուցելու համար ԱՄՆ-ից և ՌԴ-ից բացի, քննարկումներ են իրականացվում նաև Կորեայի և Չինաստանի հետ․ ՏԿԵՆ

Լուրեր

25.08.2026 | 18:19
Իդրամի և IDBank-ի աջակցությամբ կայացավ «ՎՄՀ Վանաձորի կիսամարաթոն 2026»-ը
25.08.2026 | 18:10
Սերժ Սարգսյանը Հակակոռուպցիոն կոմիտե է կանչվել // ԵՄ-ն արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը․ ԼՈՒՐԵՐ
25.08.2026 | 18:02
Մաքս Ֆերստապենը դարձել Ֆորմուլա-1-ի ամենաբարձր վարձատրվող արշավորդը
25.08.2026 | 17:57
Գյումրիում մեքենա է պայթել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 17:53
Ուկրաինան Patriot-ների համար սահմանափակ թվով հրթիռներ է ստացել․ Զելենսկի
25.08.2026 | 17:47
Հայ մրցավարը կսպասարկի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի խաղեր
25.08.2026 | 17:39
Դե փորձվի մեկը չանի․ պրծել ա ձեր մաֆիայի ժամանակները, որ ում ուզենաք առնեք, ծախեք․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 17:30
Ուկրաինան ողջունում է Եվրոպայի հետ սերտ կապ հաստատելու՝ հայ ժողովրդի ընտրությունը, Կիևը պատրաստ է օգնել․ Զելենսկի
25.08.2026 | 17:19
Էդգար Սևիկյանը մոտ է «Ֆերենցվարոշից» հեռանալուն
25.08.2026 | 17:13
Ամուրի գազաքիմիական համալիրում հրդեհ է բռնկվել․ զոհ և տասնյակ տուժածներ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 17:02
Սերժ Սարգսյանը դուրս եկավ Հակակոռուպցիոն կոմիտեից
25.08.2026 | 16:59
Պետդումայում հայտարարել են, թե ՌԴ-ն Հայաստանից հետ կվերցնի բոլոր «նվերները»
25.08.2026 | 16:51
Սեդրակ Քոչարյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան
25.08.2026 | 16:49
Լեգիտիմ չի՞, վայր դրեք ձեր մանդատները, հրապարակը սպասում ա ձեզ, հեղափոխություն արեք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 16:44
Հայկ Մարտիրոսյանը 4-րդ տեղն է գրավել միջազգային մրցաշարում
Բոլորը

Հայաստանը ատոմակայան կառուցելու համար քննարկում է ոչ միայն Ռուսաստանի և Միացյալ Նահանգների առաջարկները, այլ նաև քննարկումներ է իրականացնում  Կորեայի և Չինաստանի հետ,  այս մասին  Factor.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։

Գերատեսչությունից պատասխանել են, որ ներկայումս Հայաստանում նոր միջուկային էներգաբլոկների կառուցման նպատակով շարունակվում են ատոմային էներգետիկայի բնագավառում աշխարհում գոյություն ունեցող տեխնոլոգիաների, ռեակտորային տեղակայանքների ուսումնասիրությունները։

ՏԿԵ նախարարությունից միաժամանակ տեղեկացրել են, որ Հայաստանի համար առավել նպատակահարմար էներգաբլոկի տեսակի և հզորության վերաբերյալ  հնարավոր կլինի որոշում կայացնել միայն նոր էներգաբլոկի վերաբերյալ ներկայացված առաջարկների, կատարված հաշվարկների, նախնական տեխնիկատնտեսական հիմնավորումների, ինչպես նաև նոր էներգաբլոկի կառուցման համար անհրաժեշտ այլ կարևոր գործոնների վերաբերյալ իրականացված համապատասխան վերլուծությունների և ուսումնասիրությունների արդյունքների հիման վրա։

Նշենք, որ 2024 թվականի տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը հայտարարել էր, որ ատոմակայանի կառուցման համար, բացի ամերիկյանից և ռուսականից, այլ տարբերակներ էլ են քննարկվում։ Նախարարն այդպես էլ չէր հստակեցրել, թե որ երկրների հետ են այդ հարցով քննարկումներ ընթանում։

Հիշեցնենք, որ անցած տարի օգոստոսին կառավարության նիստի ժամանակ որոշում կայացվեց նոր ատոմային էներգաբլոկի կառուցման ծրագրի կառավարման նպատակով ստեղծել փակ բաժնետիրական ընկերություն։ Նորաստեղծ ընկերությունը զբաղվելու է հայտերի պատշաճ ուսումնասիրությամբ, ատոմակայանի վերջնական մոդելի որոշմամբ և շինարարական աշխատանքների որոշակի հսկողությամբ։ Այդ կազմակերպությունն ամբողջությամբ ընդգրկված է լինելու նոր ատոմակայանի կառուցման գործում, մինչև դրա շահագործման հանձնելը։

Անցած տարվա օգոստոսի 1-ին ՏԿԵՆ-ից նաև նշել էին, որ ամերիկյան ընկերությունը Հայաստանում տեխնիկատնտեսական հետազոտություն է իրականացնում փոքր մոդուլային ատոմակայանի կառուցման նպատակահարմարության վերաբերյալ։

Իսկ մեկ տարի առաջ կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջին անգամ խոսել էր այն մասին, որ կառավարությունը քննարկում է մոդուլային ատոմակայան ունենալու հարցը։

 

Մանյա Պողոսյան