Դունյա Միյատովիչը ողջունել է Հայաստանի իշխանության քայլերը, որոնք միտված են 2008թ. մարտի 1-ի իրադարձությունների բացահայտմանը

Լուրեր

19.10.2026 | 16:30
ԶՈւ-ի բարոյահոգեբանական ապահովման վարչության նոր պետ է նշանակվել
19.10.2026 | 16:28
Կրեմլը մեկնաբանել է ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Չինաստանի նախագահների հնարավոր հանդիպումը
19.10.2026 | 16:18
Երևանում մարզահամալիրի սեփականության իրավունքի գրանցումն անօրինական է ճանաչվել․ Դատախազությունը պահանջում է գույքը վերադարձնել պետությանը
19.10.2026 | 16:09
ՀՀ-ն պատրաստ է իր փորձով կիսվել ու աջակցել մյուս երկրներին. Ժաննա Անդրեասյանի ելույթը` COP17-ին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.10.2026 | 15:59
235 մլն դոլարի գործարք․ Ադրբեջանն Իսրայելից նոր զենք է գնում
19.10.2026 | 15:50
Մասիսի նախկին քաղաքապետի եղբոր գործով մեղադրյալին սպառնացել են՝ պահանջելով փոխել ցուցմունքները․ ՔԿ
19.10.2026 | 15:39
Անկարայում Ադրբեջանի դեսպանատան մոտ դպրոցներում հիջաբի արգելքի դեմ հերթական բողոքի ակցիան է անցկացվել
19.10.2026 | 15:35
Գիտության ֆինանսավորումը քննադատող Մովսիսյանի հրաժարականից հետո ԲԿԳԿ նախագահի նոր տեղակալ է նշանակվել
19.10.2026 | 15:30
Արմավիրում կայացել է Ռոման Բերեզովսկու անվան ֆուտբոլային մրցաշարը
19.10.2026 | 15:22
Նորոգվել է Արմավիր քաղաքից դեպի զորամաս տանող ճանապարհը
19.10.2026 | 15:10
Համբարձում Մաթևոսյանը COP17-ի նախագահ է ընտրվել // Պապոյանը՝ Ամուլսարի շահագործման վտանգի մասին․ ԼՈՒՐԵՐ
19.10.2026 | 14:59
ՌԴ կառավարությունում մի շարք փոփոխություններ են սպասվում
19.10.2026 | 14:49
Դեպի ԱՄՆ արտահանվող լամինատե դռների մեջ ՊԵԿ-ը հայտնաբերել է շուրջ 38 հազար տուփ թաքցված ծխախոտ
19.10.2026 | 14:41
ԱՄՆ-ը կոչ է արել Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկացիներին «բարձր զգոնություն պահպանել»
19.10.2026 | 14:32
Ֆրանիսայում ցուցարարները փակել են Լուվրի մուտքը․ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մարդու իրավունքների հարցերով Եվրոպայի խորհրդի հանձնակատար Դունյա Միյատովիչը Հայաստանում տեղի ունեցած իշխանության խաղաղ փոխանցումը նշանակալի իրադարձություն է համարում, սակայն շեշտում է, որ հասարակության ակնկալիքները բարձր են, և կառավարությունը պետք է ուշադրությունը կենտրոնացնի խոցելի անձանց վաղուց մոռացված իրավունքների պաշտպանության վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Դունյա Միյատովիչն այս մասին ասել է՝ ամփոփելով սեպտեմբերի 15-20-ը Հայաստան կատարած այցի արդյունքները:

Դունյա Միյատովիչը նաև ողջունել է Հայաստանի իշխանության քայլերը, որոնք միտված են 2008թ. մարտի 1-ի իրադարձությունների բացահայտմանը: Նա ընդգծել է, որ դա պետք է արվի՝ խստորեն պահպանելով օրենքի գերակայության սկզբունքները, դատական համակարգի անկախությունը, թափանցիկությունն ու արդար դատաքննության երաշխիքները, որպեսզի հնարավոր լինի խուսափել վրեժխնդրության, քաղաքական հետապնդումների մասին հնարավոր մեղադրանքներից:

Քանի որ Հայաստանը շատ կարևոր փուլ է անցնում, ես բոլոր քաղաքական գործիչներին և հասարակական կարծիքի լիդերներին կոչ եմ անում իրենց ներդրումն ունենալ միասնական հասարակություն ձևավորելու հարցում և ցուցաբերել հատուկ զգուշավորություն»,- ասել է Միյատովիչը:

Հայաստան կատարած այցի ընթացքում Մարդու իրավունքների հարցերով Եվրոպայի խորհրդի հանձնակատարի ուշադրության կենտրոնում են եղել կանանց իրավունքները, գենդերային հավասարության և ընտանեկան բռնության հետ կապված խնդիրները, տարբեր խոցելի խմբերի և անապահովների իրավունքները, ինչպես նաև նախկինում տեղի ունեցած մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ հաշվետվողականությունը:

Նա ողջունել է Հայաստանում 2017թ. ընդունված «Ընտանիքում  բռնության կանխարգելման մասին» օրենքը: Միյատովիչը կարևորել է իրավապահ մարմինների աշխատակիցների, քննիչների, սոցիալական աշխատողների և դատական համակարգի անդամների հետագա կարողությունների զարգացումն ու իրազեկվածության մակարդակի բարձրացումը, որպեսզի նրանք ավելի տեղեկացված  լինեն ու կարողանան արդյունավետ  ապահովել ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանությունը և վերացնել դրանց հետևանքները: