Եթե առաջիկայում համաժողովրդական շարժումը կուսակցականացվի, մենք կդառնանք ընդդիմություն․ Րաֆֆի Հովհաննիսյան

Լուրեր

13.11.2026 | 10:13
Ձյան և մերկասառույցի պատճառով ճանապարհներին արգելափակվել է 21 մեքենա
13.11.2026 | 09:58
Երևանում թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկին․ մեքենան վթարի է ենթարկվել
13.11.2026 | 09:51
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 13-ի դրությամբ
13.11.2026 | 09:36
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
Բոլորը

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի համոզմամբ՝ նախքան Երևանի ավագանու ընտրություններին գնահատականներ տալը, պետք է արձանագրել հետևյալը, որ երկրում ստեղծվել է մի իրավիճակ, երբ մի կողմում կար չլուծված անցումային իրադրություն, մյուս կողմում՝ վայրիվերումներ, որոնք էլ բերեցին նրան, որ ավագանու ընտրություններին ունեցանք քաղաքացիների մասնակցության այդ ցուցանիշը։

«Մեր հանրապետությունը ապրող և շնչող օրգանիզմ է, և համեմատել 5 տարի առաջ նախագահական ընտրությունները և օրեր առաջ կայացած ավագանու ընտրությունների հետ, չի կարելի: Հետևաբար, Երևանի ավագանու ընտրություններին քաղաքացիների մասնակցության մասին պետք է դատել բոլորովին այլ իրավիճակում։ Ու  քաղաքական ուժերը պետք է իրենց դատողություններն անեն»,- ասաց նա։

Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ յուրաքանչյուր քաղաքական ուժ պետք է վերաիմաստավորի իր գործունեութունը, իսկ իրենք երբեք թվային արտացոլանքի հետևից չեն վազել և շարունակելու են սպասարկել նոր Հայաստանի քաղաքացուն։

Հարցին՝ ինչպե՞ս է վերաբերում արտահերթ ընտրությունների անցկացման վերաբերյալ այս փուլում խորհրդակցությունների անցկացմանը,  Հովհաննիսյանը նշեց․ «Մենք կմասնակցենք վարչապետի հետ արտահերթ ընտրությունների վերաբերյալ քննարկումներին, եթե, իհարկե, լինի առաջարկ։ Կարծում ենք, որ կա ընդգծված մայրաքաղաքային մանդատ՝ մի քանի ամսվա ընթացքում արտահերթ ընտրություններ կազմակերպելու համար»։

«Առաջիկա համապետական ընտրությունները, հավանաբար, կլինեն վերջինը, որոնք կպահանջեն իմ մասնակցությունը, քանի որ ՀՀ-ի քաղաքական դաշտը նոր ձևաչափերի պահանջ է դնում։ «Ժառանգությունը» չի խորշում սերնդափոխությունից, մենք ունենք երիտասարդներ, որոնք արդեն իսկ կարողանում են մեր վերցրած ուղին տանել առաջ։ «Ժառանգության» դարբնոց են եկել նոր դեմքեր՝ ամենատարբեր մասնագիտություններով  և, կարծում եմ, որ այդ թիմային աշխատանքից կծնվեն նոր դեմքեր և նոր ղեկավարներ։

Իսկ հարցին՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու և խորհրդարան մտնելու դեպքում «Ժառանգությունը» հանդես կգա իշխանությա՞ն, թե՞ ընդդիմության դիրքերից, պատասխանեց. «Եթե հասարակության վստահության քվեն վայելող ուժը որոշի շարունակել համաժողովրդական պայքարը՝ մենք կդիտարկենք կոալիցիոն կամ կոնսոլիդացիոն մոտեցումների շարունակությունը։ Եթե համաժողովրդական շարժումը ժամանակից շուտ կուսակցականացվի, ապա կարելի է ակնկալել, որ մենք կդառնանք ընդդիմադիր՝ այն մտայնությամբ, որ չենք ցանկանում, որ սեփականաշնորհվի համաժողովրդական շարժումը»։

Դիտարկմանն՝ արդյոք 81 տոկոս ձայն հավաքած քաղաքական թիմը կունենա՞ որևէ կոալիցիայի կարիք, Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց․ «Հաղթանակը առարկայական էր, համոզիչ, բայց ջախջախիչ չէր, քանի որ երևանցիների մեծ մասը չքվերակեց որևէ այլ ուժի օգտին, և այստեղ արդեն մտածելու բան կա»։