Մենք ցանկանում ենք տնտեսապես մոտ լինել ԵՄ-ին, բայց նաև՝ տարածաշրջանի երկրներին․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.11.2026 | 11:50
Էդգար Շաթիրյան, Վլադիմիր Վարդանյան․ Սահմանադրական դատարանի նախագահի թեկնածուները կրկին նույն անձինք են
06.11.2026 | 11:46
«Գարեգին Բ-ի գործով Արման Սարոյանը և մեղադրողները չէին ներկայացել,միտում ունեն ձգձգելու քննությունը»․ փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 11:38
Մարդիկ ունեն պետությունը ատելու հիշողություն․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 11:25
Փաշինյանը պատասխանում է «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի մասնակիցների հարցերին․ ՈւՂԻՂ
06.11.2026 | 11:19
29 տարվա ընդմիջումից հետո Հայաստանը վերսկսել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում նոր հուշարձանների ընդգրկման գործընթացը
06.11.2026 | 11:11
Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների գործով նիստը՝ ՈՒՂԻՂ
06.11.2026 | 11:08
ՀԲՖ նախագահը քննարկում է ունեցել ՖԻԲԱ Եվրոպայի նախագահի հետ
06.11.2026 | 11:06
Միածինը միամիտ չէր և գիտեր՝ որտեղ իջներ․ Նիկոլ Փաշինյանը՝ հայերի ինքնության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 11:00
Արմավիրի մարզում ավազի ապօրինի արդյունահանմամբ պետությանը պատճառված ավելի քան 22,5 մլն դրամի վնասը վերականգնվել է
06.11.2026 | 10:52
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, թե հաջորդ շաբաթ ՀՀ-ին ՀԱՊԿ-ում կարող են զրկել ձայնի իրավունքից
06.11.2026 | 10:40
Կառլեն Մկրտչյանը ևս դատի է տվել Իրինա Յոլյանին․ պահանջում է ԱԺ ամբիոնից հերքում և 2 մլն դրամ
06.11.2026 | 10:35
Փաշինյանը բանախոսությամբ է հանդես գալիս «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ին․ ՈՒՂԻՂ
06.11.2026 | 10:29
Ծանրամարտի ԱԱ. Պայքարի մեջ է մտնում Եվրոպայի եռակի չեմպիոն Գարիկ Կարապետյանը
06.11.2026 | 10:21
Սյունիքի «Սատանի կամուրջ» հատվածում երկու բեռնատար փակել են ճանապարհը․ երթևեկությունը վերականգնվել է
06.11.2026 | 10:10
Զանգվածային ցույցեր Ֆրանսիայում․ մոտ 1,6 մլն մասնակից, 448 ձերբակալված և 53 վիրավոր ոստիկան
Բոլորը

ՀՀ-ն ժողովրդավար երկիր է, այդ պատճառով ցանկանում է մոտ լինել ԵՄ-ին: Այս մասին Դավոսում պանելային քննարկման ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու մասին Հայաստանի կառավարության ընդունած օրինագիծն ի սկզբանե եղել է քաղհասարակության նախաձեռնությունը: Մեծ հավանականություն կա, որ խորհրդարանը կընդունի այն, ինչն իրավականորեն կնշանակի, որ մենք սկսում ենք ԵՄ-ին ավելի ու ավելի մոտենալու գործընթացը։ ԵՄ-ի հետ մեր հարաբերություններում, օրինակ, մենք վերջերս սկսեցինք բանակցություններ վիզաների ազատականացման համաձայնագրի շուրջ, որը երկար տարիներ եղել է մեր օրակարգի առանցքում։ Մինչ այժմ մենք չենք կարողացել սկսել այս բանակցությունները։ Հուսով եմ, որ կկարողանանք հաջողությամբ ավարտել այս գործընթացը, ներառյալ՝ Հայաստանի անդամակցությունը Խաղաղության եվրոպական մեխանիզմին»,- ասել է Փաշինյանը։

Նրա խոսքով՝ մյուս կարևոր ասպեկտը ՀՀ-ում Եվրոպական քաղաքացիական դիտորդական առաքելության ներկայությունն է, որը կարևոր դեր է խաղում:

«Բացի այդ, մենք ակտիվորեն իրականացնում ենք ԵՄ-ի հետ Համապարփակ և խորացված գործընկերության համաձայնագիրը և զգալիորեն զարգացնում ենք տնտեսական կապերը։ Իհարկե, մենք ձգտում ենք ամրապնդել մեր հարաբերությունները ԵՄ-ի հետ։ Մենք ցանկանում ենք տնտեսապես մետ լինել ԵՄ-ին, բայց նաև ցանկանում ենք տնտեսապես մոտ լինել նաև մեր տարածաշրջանային երկրների հետ »,- ասել է Փաշինյանը։

Նա նշել է, որ անկախացումից ի վեր երկիրը բախվել է տնտեսական մեկուսացման Թուրքիայի և Ադրբեջանի հետ սահմանների փակ լինելու պատճառով, ինչի հետևանքով ՀՀ-ն սահմանափակ հասանելիություն է ունեցել տարածաշրջանային ու համաշխարհային շուկաներին։

«Այնուամենայնիվ, մենք հավատարիմ ենք այս իրավիճակը փոխելու ոչ միայն մեր տարածաշրջանում, այլ նաև գլոբալ մակարդակով բարելավելու իրավիճակը առևտրային ուղիների և խաղաղության ապահովման համար։ Այս կապակցությամբ ներկայացրել ենք «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որն ուղղված է կապեր հաստատել Ադրբեջանի հետ, ինչպես նաև համագործակցություն հաստատել Թուրքիայի հետ։ Այս նախագծում են նաև Իրանը և Վրաստանը։ Սա նաև կարևոր ասպեկտ է Եվրամիության համար։ Այս նախագծերի իրականացումը կհանգեցնի Հայաստանի տարածքով նոր առևտրային ուղիների բացմանը, ինչից կշահի նաև Եվրամիությունը»,- ասել է Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տաթև Ֆռանգյան