Turkish Airlines-ը 13 տարվա դադարից հետո այսօր առաջին թռիչքն է իրականացրել դեպի Սիրիա

Լուրեր

19.11.2026 | 23:55
ՀՖՖ նախագահի ընտրություններում Գևորգ Ղազարյանի թեկնածությունն առաջադրել է «Շիրակը»
19.11.2026 | 23:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
19.11.2026 | 23:21
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորի երդման արարողություն
19.11.2026 | 23:14
Ինչու է Ղարաբաղից տեղահանվածների նոր կենսաչափական փաստաթղթերում ծննդյան վայր նշվում «Ադրբեջան». ՄՔԾ-ի պարզաբանումը
19.11.2026 | 22:53
Կանադայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք կսահմանվի
19.11.2026 | 22:38
ԲԸՏՄ-ն Երևանում կասեցրել է առանց ՇՄԱԳ-ի դրական եզրակացության իրականացվող յուղերի վերամշակումը
19.11.2026 | 22:24
Anthropic-ը IPO-ի միջոցով ռեկորդային 81 միլիարդ դոլար է ներգրավել․ ընկերության արժեքը գնահատվել է շուրջ 1,5 տրիլիոն դոլար
19.11.2026 | 22:10
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.11.2026 | 21:55
Մասկը կարեկցանք է հայտնել Ուկրաինայում կռվող ռուսաստանցի զինվորների նկատմամբ
19.11.2026 | 21:43
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները
19.11.2026 | 21:29
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ՄԱԿ-ի նախարարական համաժողովում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ»-ի և «ԹՐԻՓՓ»-ի նշանակությունը Հարավային Կովկասի համար
19.11.2026 | 21:15
Այո՛, ես ամեն օր քաղաքական հայտ եմ ներկայացնում․ ես քաղաքական գործիչ եմ․ Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 21:09
ՌԴ-ի ու Վրաստանի հատուկ ներկայացուցիչները հանդիպել են Մինսկում
19.11.2026 | 20:58
Եվրահանձնաժողովը խոշոր կիբերհարձակման է ենթարկվել
19.11.2026 | 20:44
ԵՄ-ն ընդունում է Հայաստանի եվրոպական ձգտումները, որոնք հանդիսանում են երկրի ռազմավարական ժողովրդավարական ընտրությունը
Բոլորը

Turkish Airlines-ը («Թուրքական ավիաուղիներ») վերսկսել է թռիչքները դեպի Սիրիա, որոնք դադարեցվել էին 2012 թվականի ապրիլի 1-ից արաբական երկրում քաղաքացիական պատերազմի պատճառով, հայտնում է TRT Haber-ը։

Նշվում է, որ հունվարի 23-ին Ստամբուլի օդանավակայանից դեպի Դամասկոս TK 846 չվերթն է իրականացվել։ Անձնագրային հսկողությունից հետո ինքնաթիռ է բարձրացել 349 ուղևոր, որոնցից ոմանք ձեռքերին Սիրիայի նոր դրոշն են ունեցել։

Ուղևորներից Ֆաթմա Զահրան լրագրողներին պատմել է, որ Թուրքիա է գնացել ընդամենը 2 տարեկանում։ Այժմ ուրախ է ընտանիքի հետ հայրենիք վերադառնալու համար։

«Ես հիմա 14 տարեկան եմ և երբեք չեմ տեսել իմ երկիրը։ Ես շատ հուզված եմ, քանի որ առաջին անգամ եմ տեսնելու այն։ Մենք Դամասկոսից կուղևորվենք Հալեպ՝ տատիկիս այցելելու»,- ասել է նա։

Թուրքական պետական Անադոլու գործակալությունն էլ հայտնում է, որ ինքնաթիռն արդեն իսկ վայրէջք է կատարել Դամասկոսի օդանավակայանում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի