Կալիֆորնիայում նոր անտառային հրդեհ է բռնկվել․ ավելի քան 50,000 մարդ ծանուցվել է տարհանման մասին

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Լոս Անջելեսի հյուսիսում նոր անտառային հրդեհ է բռնկվել՝ ընդամենը մի քանի ժամում գրավելով շուրջ 39 քառակուսի կիլոմետր տարածք, գրում է Current time:

AP-ի փոխանցմամբ՝ ավելի քան 50 հազար մարդ տարհանման հրամաններ և նախազգուշացումներ է ստացել։

Հրդեհը սկսվել է հունվարի 22-ի առավոտյան Կաստայիկ լճի շրջանում՝ Լոս Անջելես քաղաքից 80 կիլոմետր հյուսիս։ Մի քանի ժամում հրդեհը ոչնչացրել է 39 քառակուսի կիլոմետր տարածք և շարունակում է տարածվել։ Այն համեմատելի է Լոս Անջելեսում երկու ավերիչ հրդեհներից մեկի՝ «Իտոն» հրդեհի տարածքի 66 տոկոսի հետ։

CNN-ի հաղորդմամբ՝ տարածքը, որտեղ բռնկվել է հրդեհը, հիմնականում ծածկված է թփուտներով և արոտավայրերով, որոշ հատվածներում՝ անտառներով։

«Փրկարարները մեծ աշխատանք են անում՝ փորձելով զսպել կրակի տարածումը»,- ասել է Կալիֆորնիայի անտառտնտեսության և հրդեհային պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Ջո Թայլերը:

Տարածաշրջանում եղել է եղանակի մասին նախազգուշացում, սակայն քամիներն այնքան ուժեղ չեն եղել, որքան նախորդ հրդեհների ժամանակ։ Հրդեհը մարելու համար ուղարկվել է ավելի քան 4000 հրշեջ։

Հիշեցնենք, որ հունվարի 7-ին Լոս Անջելեսի շրջանում սկսված անտառային հրդեհները համարվում են նահանգի պատմության մեջ ամենամեծը։ Չոր ու քամոտ եղանակը, ըստ օդերևութաբանների, հրդեհի արագ տարածման պատճառ է դարձել։ Հրդեհների ընդհանուր մակերեսը գերազանցել է 16 հազար հեկտարը։ Զոհվել է առնվազն 25 մարդ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի