Միջազգային կազմակերպությունները ԵԽԽՎ-ին կոչ են անում չվերականգնել Ադրբեջանի լիազորությունները

Լուրեր

17.07.2026 | 23:30
ԲԸՏՄ-ում քննարկվել են COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու տեսչության մասնակցությունը
17.07.2026 | 23:21
«88» սուպերմարկետի հացաբուլկեղենի արտադրամասը կրկին կգործի
17.07.2026 | 23:07
Ավարտվել է ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելմանը նվիրված եռօրյա աշխատաժողովը
17.07.2026 | 22:56
Հայաստանի համար էբոլայի ներթափանցման և տարածման ռիսկը շարունակում է գնահատվել ցածր. ՀՎԿԱԿ
17.07.2026 | 22:44
Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի Վարշավյան փողոցում
17.07.2026 | 22:33
Հիմնանորոգվել է Սևան- Շողակաթ-Վարդենիս մայրուղուց Ծափաթաղ գյուղ մտնող ճանապարհը
17.07.2026 | 22:24
COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու առաջիկա անելիքները ներկայացվել են դիվանագիտական առաքելություններին
17.07.2026 | 22:22
Մեկ հարթակ, տասնյակ ընկերություններ․ eLogi Fest 26-ը բացում է լոգիստիկ նոր հնարավորություններ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.07.2026 | 22:13
Բուհերի ընդունելության արդյունքները կհրապարակվեն հուլիսի 18-ին
17.07.2026 | 22:00
Ո՞վ է իրականում Կոնստանտին Սոկոլովը, որ ղեկավարելու է TRIPP+ զարգացման հիմնադրամը
17.07.2026 | 21:50
Ադրբեջանը վերսկսում է ուղիղ չվերթները դեպի ՌԴ, որոնք դադարեցվել էին AZAL-ի ինքնաթիռի կործանումից հետո
17.07.2026 | 21:39
Առաջին անգամ հայկական բոլոր ակումբները հաղթահարել են եվրագավաթների որակավորման առաջին փուլը
17.07.2026 | 21:26
«Ոդիսևս» նոր հեռուստասերիալի նկարահանումները Հայաստանում և Հունաստանում կմեկնարկեն 2027 թվականի սկզբին
17.07.2026 | 21:14
Արարատի համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
17.07.2026 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Իսպանիա vs Արգենտինա․ Ֆուտբոլային մեծ բախում՝ Աշխարհի չեմպիոնի գավաթի համար․ ո՞ր թիմը կհաղթի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Տասը միջազգային իրավապաշտպան կազմակերպություններ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) անդամներին կոչ են արել հաստատել կառույցում Ադրբեջանի լիազորությունների դադարեցումը և սահմանել դրանց վերականգնման հստակ չափանիշներ։

«Մենք՝ ներքոստորագրյալներս, ևս մեկ անգամ կոչ ենք անում ԵԽԽՎ-ին՝ հաստատել Ադրբեջանի լիազորությունների կասեցումը 2025 թվականի հունվարյան նստաշրջանում և մշակել դրանց վերականգնման հստակ և չափելի չափանիշներ»,- ասված է հայտարարությունում, որը մեջբերում է ադրբեջանական Թուրան գործակալությունը։

Հեղինակները նշում են, որ Բաքուն «ցուցաբերում է միջազգային մեխանիզմների հետ համագործակցության մշտական ​​բացակայություն և չի անդրադառնում մարդու իրավունքների համակարգային խախտումներին»: Բացի այդ, վերջին տարում Ադրբեջանը հրաժարվել է համագործակցել Եվրոպայի խորհրդի խոշտանգումների կանխարգելման կոմիտեի հետ։

2023 թվականի նոյեմբերից և 2024 թվականի նոյեմբերին Բաքվում անցկացված COP29-ից հետո Ադրբեջանի իշխանություններն ուժեղացրել են այլախոհների նկատմամբ իրենց ճնշումները՝ թիրախավորելով քաղաքացիական հասարակությանը, լրագրողներին և ակտիվիստներին, որոնք քաղաքական դրդապատճառներով կալանավորվել են շինծու մեղադրանքներով: Դիմումում ներկայացվում են բանտարկված տարբեր լրագրողների, ակտիվիստների ու գործիչների դեմ հարուցված քրեական գործերը։

Նշվում է, որ ադրբեջանական պատվիրակության ԵԽԽՎ վերադառնալու համար անհրաժեշտ է անհապաղ և անվերապահ ազատ արձակել կալանավորված քաղաքացիական ակտիվիստներին, լրագրողներին և իրավապաշտպաններին։ Նաև խոսվում է քաղաքական դրդապատճառներով ձերբակալությունների վերաբերյալ Եվրոպական դատարանի որոշումների լիարժեք կատարման անհրաժեշտության մասին։ Ադրբեջանը պետք է վերսկսի համագործակցությունը ԵԽԽՎ-ի և Խոշտանգումների դեմ կոմիտեի հետ զեկուցողների հետ, ներառյալ՝ ապահովելով նրանց մուտքը կալանավայրեր։ Բաքուն նաև պետք է չեղարկի ՀԿ-ների գործունեությունը սահմանափակող օրենսդրությունը և պայմաններ ստեղծի քաղաքացիական հասարակության անկախ գործունեության համար:

Հայտարարությունը ստորագրել են՝ Ադրբեջանում բռնաճնշումները դադարեցնելու արշավը, Լրագրողների պաշտպանության կոմիտեն, Freedom Now, Human Rights House հիմնադրամը, Human Rights Watch-ը, Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան (FIDH)՝ իրավապաշտպանների պաշտպանության դիտորդական կենտրոնի շրջանակներում, Միջազգային գործընկերություն հանուն մարդու իրավունքների կազմակերպությունը, Նիդերլանդների Հելսինկյան կոմիտեն, Նորվեգիայի Հելսինկյան կոմիտեն, Խոշտանգումների դեմ համաշխարհային կազմակերպությունը (OMCT)՝ իրավապաշտպանների պաշտպանության դիտորդական կենտրոնի շրջանակներում:

Հիշեցնենք, որ 2024 թվականի հունվարի 24-ին ԵԽԽՎ-ն քվեարկությամբ որոշել էր չվավերացնել Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները։ Այս որոշմամբ Ադրբեջանի պատվիրակությունն առնվազն մեկ տարով հեռացվել է ԵԽԽՎ-ից և կարող է վերադառնալ իր կանոնադրական պարտավորությունները կատարելու դեպքում։ Ադրբեջանական պատվիրակության նկատմամբ քաղաքական պատժամիջոցներ սահմանող որոշմանը կողմ էր քվեարկել 76, դեմ՝ 10 պատգամավոր, ևս 4 խորհրդարանական ձեռնպահ է մնացել։

Ի պատասխան՝ Բաքուն հայտարարել էր, որ ԵԽԽՎ անդամներին, որոնք դեմ են քվեարկել ադրբեջանական պատվիրակության լիազորությունների երկարաձգմանը, արգելվում է մուտք գործել երկիր։ Ադրբեջանի նախագահ Իլամ Ալիևը հայտարարել էր, թե այդ որոշմամբ ԵԽԽՎ-ն, իբր, հատել է կարմիր գիծը։

«Մեր որոշումը պատասխանն էր: Եթե ​​փոխեն իրենց որոշումը և վերականգնեն մեր իրավունքը, ապա այս, այսպես կոչված, էմբարգոն կհանվի։ Մեր պատվիրակությունը պետք է վերադառնա, և այդ ժամանակ արգելքը կվերացվի»,- ասել էր Ալիևը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի