Թեհրանն ու Բաքուն ռազմավարական գործընկերության հարցեր են քննարկել

Լուրեր

08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
08.09.2026 | 22:18
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ևս 10 երկիր արգելել են Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից ապրանքների ներմուծումը
08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
08.09.2026 | 21:05
Բաքվի դատարանը ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին դատապարտել է 13 տարվա ազատազրկման
08.09.2026 | 20:50
Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը. որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը Թեհրանում հանդիպել է Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմեդիiանի հետ։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացմանը և Հարավային Կովկասում վերջին իրադարձություններին վերաբերող հարցեր։

Նախօրեին էլ Մուստաֆաևը հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ IRNA-ի փոխանցմամբ՝ Փեզեշքիանն ընդգծել է երկու հարևանների միջև համագործակցության ամրապնդումը։

«Իրանն իր օրակարգում հիմնարար քաղաքականություն է համարում հարևան և մահմեդական երկրների հետ հարաբերությունների զարգացումն ու փոխգործակցությունը, այդ առումով Ադրբեջանի հետ հարաբերությունները մեզ համար առանձնահատուկ նշանակություն ունեն, և մենք ձգտում ենք ընդլայնել հարաբերությունները բոլոր ոլորտներում երկու երկրների միջև»,- ասել է նա։

Մուստաֆաևն իր հերթին հայտարարել է, որ վերջին տասնամյակների ընթացքում «Ադրբեջանը ջանք չի խնայել Իրանի հետ հարաբերություններն ընդլայնելու համար»:

«Ավելին, այն կարևոր փոփոխությունները, որոնց մենք ականատես եղանք Ձեր նախագահության այս կարճ ժամանակահատվածում, խոստանում են պայծառ ապագա երկու երկրների հարաբերություններում ու տարածաշրջանային իրավիճակում։ Բարձր ենք գնահատում Իրանի ազդեցիկ դերը տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման գործում և կարծում ենք, որ մեր տարածաշրջանի խնդիրների լուծումը հնարավոր կլինի միայն այս տարածաշրջանի երկրների կողմից։ Օտար երկրների ներկայությունը մեզ չի օգնի այս առումով»,- ասել է նա։

Հավելենք, որ Մուստաֆաևը Թեհրանում է՝ մասնակցելու Ադրբեջանի և Իրանի տնտեսական, առևտրային և հումանիտար համագործակցության միջկառավարական համատեղ հանձնաժողովի 16-րդ նիստին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի