Բաթումիում ադրբեջանական SOCAR-ի շուրջ 200 աշխատակիցներ գործադուլ են հայտարարել աշխատավարձի բարձրացման պահանջով

Լուրեր

08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
08.09.2026 | 22:18
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ևս 10 երկիր արգելել են Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից ապրանքների ներմուծումը
08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
08.09.2026 | 21:05
Բաքվի դատարանը ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին դատապարտել է 13 տարվա ազատազրկման
08.09.2026 | 20:50
Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը. որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանի պետական նավթային «SOCAR» ընկերության Բաթումիի մասնաճյուղի  շուրջ 200 աշխատակիցներ գործադուլ են հայտարարել։ Նրանք պահանջում են աշխատավարձի բարձրացում, հայտնում է վրացական Batumelebi-ն։

Գործադուլ են անում տարբեր ծառայությունների աշխատակիցներ։ Նրանց խոսքով՝ տարիներ շարունակ իրենք ստանում են չնչին աշխատավարձեր, ինչն անհամաչափ է իրենց ծանրաբեռնվածությանը։ Բողոքավորները պատմել են, որ 10 օր առաջ դիմել են ղեկավարությանը աշխատավարձերի բարձրացման համար, սակայն մերժում են ստացել՝ նշելով, որ աշխատավարձը սահմանվում է Պետական ​​ծառայողների ազգային խորհրդի որոշմամբ, և մինչև 2028 թվականը չեն կարող այն բարձրացնել։

SOCAR-ի աշխատակիցները հայտնել են, որ իրենց սպառնացել են և ասել, որ կտուգանեն: Նրանց խոսքով՝ օրեցօր բաժանորդների թիվն ավելանում է, սակայն աշխատավարձերը  չեն  բարձրացնում։

Գործադուլավորներն ասել են, որ եթե SOCAR-ը չբարձրացնի իրենց աշխատավարձերը, գործադուլը չի ​​ավարտվի։

«Բոլորս՝ 200-250 հոգի, պայմանավորվել ենք գործադուլ անել ու դադարեցնել աշխատանքը։ Մեր կատարած ամբողջ աշխատանքի դիմաց փոխհատուցումը պետք է լինի առնվազն 1500 լարի»,- ասել է աշխատակիցներից մեկը։

Վրաստանի SOCAR-ը տարածած հայտարարության մեջ նշել է, որ պետք է խորհրդակցություններ անցկացվեն կարգավորող մարմնի հետ, թե ինչպես կարելի է վերանայել աշխատավարձերի չափը։ Ընկերությունից հայտնել են, որ Պետական ​​ծառայողների ազգային խորհուրդը սակագինը սահմանելիս ստեղծում է աշխատավարձի ֆոնդ, և այդ սակագինը վերանայվում է 5 տարին մեկ։ Այս հնգամյակի վերջնաժամկետը 2028 թվականն է։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի