Թրամփը 90 օրով դադարեցրել է ԱՄՆ-ի օգնությունն այլ երկրներին

Լուրեր

08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնը ստանձնելուց հետո հրամանագիր է ստորագրել այլ երկրներին ԱՄՆ-ի օգնության ծրագրերը 90 օրով դադարեցնելու մասին։ Այս ընթացքում նախատեսվում է ստուգել, թե արդյոք այդ օգնության հատկացումը համապատասխանում է նոր վարչակազմի քաղաքական նպատակներին, հաղորդում է AP-ն։ Ինչպես պարզաբանում է Reuters-ը, խոսքը վերաբերում է «միջազգային զարգացման նպատակներով» տրամադրվող օգնությանը։
Փաստաթղթում ասվում է, որ «օտարերկրյա օգնության արդյունաբերությունը և բյուրոկրատիան չեն բխում ամերիկյան շահերից և շատ դեպքերում հակասում են ամերիկյան արժեքներին»։ Միջոցների հատկացումը նաև, իբր, «ծառայում է աշխարհը ապակայունացնելուն՝ օտար երկրներում առաջ մղելով գաղափարներ, որոնք հակասում են երկրների ներսում և երկրների միջև ներդաշնակ և կայուն հարաբերություններին»:
«Միացյալ Նահանգների արտաքին օգնությունը չի տրամադրվի, քանի դեռ այն լիովին չի համապատասխանում Միացյալ Նահանգների նախագահի արտաքին քաղաքականությանը», – ընդգծել է Թրամփը։
AP-ն նշում է, որ ԱՄՆ-ից արտասահմանյան օգնությունը սովորաբար կազմում է երկրի բյուջեի մոտ 1%-ը, բացառությամբ որոշ դեպքերի, օրինակ՝ Ուկրաինային զենք տրամադրելը։ Հունվարին Պետդեպարտամենտը հայտարարել է, որ ռուսական ռազմական գործողության մեկնարկից ի վեր Կիևին հատկացվել է մոտ 66 միլիարդ դոլար։ ԱՄՆ-ի օգնության այլ հիմնական ստացողներից են Իսրայելը (տարեկան 3,3 միլիարդ դոլար), Եգիպտոսը (1,5 միլիարդ դոլար) և Հորդանանը (1,7 միլիարդ դոլար):

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի