Պատրաստ ենք ԱՄՆ-ի հետ հարաբերությունների որակական վերանայման, մաքուր էջից ռազմավարական գործընկերության վերսկսման․Կոբախիձե

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

«Այսօր կարևոր օր է, ԱՄՆ-ում տեղի է ունենում նոր նախագահի երդմնակալության արարողությունը։ Սա  իր բնույթով շրջադարձային մի բան է ԱՄՆ-ի համար»,- այս մասին կառավարության նիստում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախձեն, փոխանցում է վրացական «Առաջին ալիքը»։

«Ուզում եմ ընդգծել, որ անցած չորս տարիները բավականին բարդ էին ինչպես մեր երկրի, այնպես էլ ողջ աշխարհի համար։ Եղել են բազմաթիվ ճգնաժամեր, պատերազմն Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում շարունակվում է, Եվրոպան ապրում է լուրջ տնտեսական ճգնաժամ, իսկ կեղծ ազատական ​​քարոզչությունն էլ ավելի է տարածվել վերջին չորս տարիների ընթացքում։ «Լիբերալ ֆաշիզմը» խնդիր է դարձել ոչ միայն մեր երկրի, այլև այլ երկրների համար։ Այս չորս տարիների ընթացքում այն ​​նոր զարգացում է ապրել»,-ասել է Կոբախիձեն՝ նշելով, թե,իբր, այդ ընթացքում Վրաստանում հեղափոխության չորս փորձ է եղել ու հույս հայտնել, որ հաջորդ չորս տարիները կլինեն որակապես տարբեր, ավելի խաղաղ աշխարհի համար և կարտացոլվեն երկրում։

«Նախագահ Թրամփը հայտարարել է շատ հավակնոտ ծրագրի մասին՝ «խորը պետությանը՝ դիփ սթեյթին, հաղթելու ծրագիր, և մենք ցանկանում ենք հաջողություն մաղթել նախագահ Թրամփին այս գործում։ Այս պայքարում հաջողությունը վճռորոշ կլինի վրաց-ամերիկյան հարաբերությունների կարգավորման համար։ Մենք մեծ հույս ունենք, որ այս պայքարը կավարտվի «խորը պետության» նկատմամբ նախագահ Թրամփի հաղթանակով, որը կնպաստի աշխարհում, մասնավորապես մեր տարածաշրջանում խաղաղության ապահովմանը և կնպաստի ճիշտ և առողջ արժեքների տարածմանը»,-ասել է Վրաստանի վարչապետը՝ հավելելով, որ պատրաստ են հարաբերությունների վերանայման։

«Մենք ևս մեկ անգամ հաստատում ենք մեր պատրաստակամությունը հարաբերությունների որակական վերանայման, ԱՄՆ-ի հետ  մաքուր էջից ռազմավարական գործընկերության վերսկսման։ Մենք հուսով ենք, որ այս ուղղությամբ մեզ զգալի հաջողություն է սպասվում։ Այս առումով 2025 թվականը շատ կարևոր տարի է լինելու»,- ասել է Իրակլի Կոբախիձեն։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի