ԱՄՆ նախագահը պաշտոնական այցով Փարիզում է
Քաղաքականություն
13.07.2017 | 17:03Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ժամանել է Փարիզ, որտեղ այսօր բանակցություններ կանցկացնի Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հետ:
Reuters-ը նկատում է, որ Թրամփի ու Մակրոնի համար այս հանդիպումը կարևոր է, քանի որ երկուսն էլ իրենց դիրքերն ամրապնդելու կարիք ունեն:
Նշվում է, որ բանակցությունների հիմնական թեմաներն են լինելու Սիրիայում և Արևելյան Ուկրաինայում ստեղծված իրադրությունը: