Կոբախիձեն հայտարարել է, որ Ադրբեջանը ոչ միայն լավ ընկեր, այլև շատ կարևոր ռազմավարական գործընկեր է Վրաստանի համար

Լուրեր

09.09.2026 | 10:27
Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի զգալի բարձրացում. Լևոն Ազիզյան
09.09.2026 | 10:11
Վթարային ջրանջատում Երևանում և Սյունիքում
09.09.2026 | 09:59
Պաշտպանության նախարարի չսպասված այցը Արարատյան հովտի զորամասերից մեկը
09.09.2026 | 09:44
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
09.09.2026 | 09:34
Կալանավորված տղամարդու որդին հոր միջնորդությամբ դիմել է քրեական ենթամշակույթի ներկայացուցչի․ ՆԳՆ ոստիկանություն
09.09.2026 | 08:46
Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու Միջազգային տիեզերական գագաթնաժողովին
08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
08.09.2026 | 22:18
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ևս 10 երկիր արգելել են Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից ապրանքների ներմուծումը
08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
Բոլորը

Ադրբեջանը Վրաստանի համար շատ կարևոր ռազմավարակա գործընկեր է։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Բաքվում հանդիպման արդյունքներով մամուլի համար համատեղ հայտարարությունների ժամանակ, փոխանցում է վրացական «Առաջին ալիքը»։

«Մեզ համար Ադրբեջանը ոչ միայն լավ ընկեր է, այլև շատ կարևոր ռազմավարական գործընկեր։ Մեզ համար առաջնահերթություն է այս ռազմավարական գործընկերության հետագա խորացումը»,- ասել է Կոբախիձեն։

Նա նշել է, որ շատ հետաքրքիր երկկողմ հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահի հետ, քննարկել են ինչպես երկկողմ համագործակցությունը, այնպես էլ տարածաշրջանում առկա քաղաքական գործընթացները։

«Իհարկե, այս քաղաքական գործընթացներն ազդում են մեր երկրների քաղաքական դիրքորոշումների վրա, և այս համատեքստում կարևոր է համատեղ դիմակայել ցանկացած մարտահրավերի։ Հենց սա է քննարկվել մեր երկկողմ հանդիպման ժամանակ։ Հարավային Կովկասում խաղաղությունն ու կայունությունն առանձնահատուկ նշանակություն ունեն։ Մենք ևս մեկ անգամ հաստատում ենք մեր պատրաստակամությունը՝ առավելագույն ներդրում ունենալ տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ապահովման գործում՝ այնքանով, որքանով դա մեր ուժերի սահմաններում է»,- նշել է Վրաստանի վարչապետը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի