Թուրքիայի ընդդիմությունը ցույց է անցկացրել՝ ի նշան Բեշիքթաշի ընդդիմադիր քաղաքապետի ձերբակալման դեմ բողոքի

Լուրեր

10.08.2026 | 22:26
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 52 սմ-ով
10.08.2026 | 22:12
ԱՄՆ-ը, Հայաստանը և Ադրբեջանը համատեղ հայտարարություն են տարածել Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի տարեդարձի առթիվ
10.08.2026 | 22:04
Հայաստանի Պրեմիեր լիգա. Երկրորդ տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
10.08.2026 | 22:01
Երևանի շենքերից մեկի մոտ շորի մեջ փաթաթված նորածին է հայտնաբերվել. ՆԳՆ
10.08.2026 | 21:57
ՌԴ Գերագույն դատարանը «Յաբլոկո»-ին զրկել է Պետդումայի ընտրություններին մասնակցելուց
10.08.2026 | 21:34
Գյումրիի տներից մեկում հրդեհ է բռնկվել
10.08.2026 | 21:19
Երևանում ապամոնտաժվել են ինքնակամ կառուցված շինություններ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 21:05
Սելավ Վայոց ձորում. ավտոճանապարհը լցվել է ջրաբերուկներով
10.08.2026 | 20:50
Միաձայն կողմ էին ընդդիմությունն ու իշխանությունը․ ԱԺ Էթիկայի հանձնաժողով ստեղծվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 20:42
Ուժեղացված ծառայություն Երևանում․ հայտնաբերվել են իրավախախտներ, թմրամիջոց, զենք-զինամթերք
10.08.2026 | 20:23
Հանրային լսումներ՝ Կապանի մարզադաշտի տարածքի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու նախագծի վերաբերյալ
10.08.2026 | 20:08
Սահմանվել են էլեկտրոնային փողի թողարկման և օգտագործման կարգավորման նոր հնարավորություններ
10.08.2026 | 19:54
Կոլումբիայում 7.4 մագնիտուդով հզոր երկրաշարժ է տեղի ունեցել․ զոհերի թիվը հասել է 20-ի
10.08.2026 | 19:40
Ռուանդայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին
10.08.2026 | 19:24
20 հազարից ավելի խախտում՝ մեկ շաբաթում․ պարեկային ծառայության արդյունքները
Բոլորը

Թուրքիայի իշխանությունները հունվարի 13-ին ձերբակալել են երկրի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական ​​կուսակցությունից (CHP) Ստամբուլի Բեշիքթաշի շրջանի քաղաքապետ Ռըզա Աքփոլաթին, փոխանցում է Duvar-ը։

Ստամբուլում քրեական հետաքննություն է սկսվել «շահույթ հետապնդող հանցավոր սինդիկատի» դեմ, որը, ենթադրաբար, ղեկավարել է Ազիզ Իհսան Աքթաշը։ Խումբը մեղադրվում էր քաղաքապետերին և քաղաքապետարանի բարձրաստիճան պաշտոնյաներին կաշառելու մեջ՝ մրցութներ շահելու համար՝ ապահովելով պայմանագրերի կնքումը սեփական ընկերությունների հետ։ Հետաքննության շրջանակում 47 անձի, այդ թվում՝ Էսենյուրտի նախկին քաղաքապետ Ահմեթ Օզերի և Բեշիքթաշի քաղաքապետ Աքփոլաթի ձերբակալության օրդեր է տրվել։ Օզելն ավելի վաղ էր կալանավորվել, նրան փոխարինել է հոգաբարձուն։

Ստամբուլի դատախազության հայտարարության մեջ ասվում է, որ քաղաքապետարանից 10 կասկածյալների, այդ թվում՝ քաղաքապետի, Բեշիքթաշի քաղաքապետարանի «Բելթաշ» ընկերության նախագահի և անդամների կալանքի որոշում է կայացվել։ Ձերբակալվածների թվում է «Բելթաշի» տնօրենների խորհրդի անդամ Ահմեթ Աքթաշը, որը ՆԳ փոխնախարար Մեհմեդ Աքթաշի եղբայրն է։

Դատախազության հայտարարության մեջ նշվում է, որ վկաների ցուցմունքների, հավաքագրված ապացույցների և փորձագիտական ​​եզրակացությունների հիման վրա պարզվել է, որ 12 մունիցիպալ պաշտոնյաներ, այդ թվում՝ Էսենյուրտի կալանավորված քաղաքապետը, ներգրավված են եղել Ազիզ Իհսան Աքթաշի գլխավորած հանցավոր սինդիկատի մրցույթներում։

Իրենց քաղաքապետի ձերբակալությունից հետո գլխավոր ընդդիմադիր CHP-ն ցույց անցկացրել Բեշիքթաշի քաղաքապետարանի շենքի դիմաց, որին մասնակցել են նաև CHP-ի նախագահ Օզգուր Օզելը և Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն։

«Խնդիրը միայն Էսենյուրտում կամ Բեշիքթաշում չէ: Խնդիրը, իհարկե, շատ ավելի լայն է։ Դա ավտորիտար մտածողության մոտեցում է, ճանապարհ ազդված  ավտորիտար հեռանկարով։Այս քայլն արվում է Ստամբուլը կորցնելու և վաղը Թուրքիան վերջնականապես կորցնելու վախից ելնելով։ Սա այլ բացատրություն չունի»,- դիմելով քաղաքապետարանի դիմաց հավաքվածներին՝ ասել է Իմամօղլուն։

Իմամօղլուից հետո CHP-ի առաջնորդ Օզելը բեմ է բարձրացել և մատնացույց արել Ստամբուլի գլխավոր դատախազ Աքին Գյուրլեքին, որին նա անվանել է «շարժական գիլյոտին»։

«Այն, ինչի փորձը կատարվում է, արդարադատության որոնում կամ հարցաքննություն չէ: Դա վարկաբեկման փորձ է՝ Անկարայի պետության գագաթից եկող հրահանգներով։ Թող սա տեսնի ողջ Թուրքիան։ Նպատակը բնավորության սպանությունն է: Իմ հիշատակած «շարժական գիլյոտինը», որը տարիներ շարունակ օգտագործվում է, երբ հակառակորդի նկատմամբ անարդարություն է պետք անել: Այդ շարժական գիլյոտինն այսօր առավոտյան էլ է գործել»,- նշել է Օզելը։

Հավելենք, որ 2024 թվականի մարտի 31-ի ՏԻՄ ընտրություններից ի վեր Թուրքիայի կառավարությունը հոգաբարձուների է նշանակել, ընդհանուր առմամբ, 9 մունիցիպալիտետներում, այդ թվում՝ յոթը՝ քրդամետ «Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն» (DEM) կուսակցությունից և երկուսը՝ CHP-ից:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի