Հայաստանին կյանքի պես անհրաժեշտ է նոր Ազգային ժողով ունենալը. Ստեփան Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.11.2026 | 09:36
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
Բոլորը

Հայաստանին կյանքի պես անհրաժեշտ է նոր Ազգային ժողով ունենալը: Այս մասին Factor.am-ի հետ զրույցում հայտարարեց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը:

Դիտարկմանը, թե խորհրդարանական ուժերն արդեն բաց տեքստով հայտարարել են, որ չեն սատարելու վարչապետ Նիկոլ Փաշինյանին արտահերթ ԱԺ ընտրություններ անցկացնելու հարցում, Ստեփան Գրիգորյանը պատասխանեց. «Չեմ կարծում, որ կխանգարեն: Ոչ միայն այն պատճառով, որ ես լավատես եմ, այլև այն պատճառով, որ հիմա գնում էր ընտրարշավ, այդ ընթացքում վեճեր էին, նույնիսկ կոշտ հայտարարություններ, իրոք՝ ուժերի միջև բախումը մեծ էր: Մի կողմից լավ է, որ վեճեր էին, առանձին դեպքերում, իհարկե, չափն անցել էին իրար քննադատելիս, բայց միշտ նախընտրական քարոզարշավի ժամանակ սրվում են հարաբերությունները»:

Սակայն քարոզարշավից հետո, քաղաքագետի համոզմամբ, կրքերը կհանդարտվի: Նա կասկած չունի, որ քաղաքական դաշտում գործող բոլոր ուժերը՝ առանց բացառության, կլցվեն պատասխանատվությամբ:

«Եվ ես չեմ կարծում, որ նրանք դեմ դուրս կգան արտահերթ ընտրություններ անցկացնելուն, քանի որ Հայաստանին կյանքի պես անհրաժեշտ է նոր Ազգային ժողով ունենալը»,- նշեց Ստեփան Գրիգորյանը:

Նրա համոզմամբ՝ ապրիլյան հեղափոխության ժամանակ մի շարք ուժեր իրենց որպես պետականամետ ուժեր դրսևորեցին, որովհետև հասկացան, որ «ուզած-չուզած պետք է ժողովրդի ընտրյալին աջակցես»: «Ես կարծում եմ՝ հիմա էլ նույն ձևով կպահեն իրենց»:

Մանրամասները՝ տեսանյութում