Հայտնաբերվել է 92 կգ սիգ․ ՆԳՆ-ն՝ ապօրինի ձկնորսության դեպքերի մասին

Լուրեր

10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
10.11.2026 | 20:16
Աբու Դաբիում բանակցություններն արդյունավետ էին․ Ռուբիո
10.11.2026 | 20:00
Փաշինյան-Պուտին հանդիպում է պատրաստվում․ ռուսամետների կալանքով ջախջախվում են ՌԴ-ի ակտիվները ՀՀ-ում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:44
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանում
10.11.2026 | 19:30
Նախկին փոխնախարարը՝ Թուխմանուկի ոսկու հանքի բաժնետեր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:15
Ինչպե՞ս ընտրել բնակարան և ինչի՞ն ուշադրություն դարձնել․ TOON EXPO-ն՝ նոր առաջարկներով ու զեղչերով․ զրույց Դիանա Հարոյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:11
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցության զարգացման քայլերը
10.11.2026 | 18:59
Ռուսաստանը փորձում է բաժանել Ուկրաինան Դնեպր գետով․ Զելենսկի
10.11.2026 | 18:45
Ինֆարկտ՝ կալանքի 20-րդ օրը․ ով է պատասխանատու ընդդիմադիր գործչի մահվան համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ջրային պարեկները, Սևանա լճի ափամերձ տարածքը սպասարկող ոստիկանության ստորաբաժանումներն ու Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները շարունակում են հետևողական միջոցառումներ իրականացնել ապօրինի ձկնորսության դեպքերը բացահայտելու և կանխելու ուղղությամբ․ տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Համատեղ միջոցառումների արդյունքում հունվարի 8-ին Ճամբարակ համայնքի հարակից Սևանա լճում հայտնաբերված ձկնորսական նավակում եղել է սիգ տեսակի 135 ձուկ՝ ընդհանուր 54 կիլոգրամ: Ծովագյուղի 24 և 31 տարեկան բնակիչները հայտնել են, որ իրենք են որսացել ձկները։

Ձկնորսական նավակը և ձկները տեղափոխվել են Համայնքային ոստիկանության Ճամբարակի բաժին։

Նույն տարածքում ջրային պարեկները ստուգման նպատակով կանգնեցրել են Սևան քաղաքի բնակիչ, 52-ամյա տղամարդու վարած մեքենան։ Ստուգման ընթացքում պարեկները մեքենայի սրահում նկատել են սիգ տեսակի 134 ձուկ՝ ընդհանուր 38 կիլոգրամ։ Տղամարդը հայտնել է, որ ձկները գնել է Փամբակ բնակավայրի տարածքում անծանոթ անձից։

Երկու դեպքով էլ կազմված փաստաթղթերն ուղարկվել են Սևանի քննչական բաժին։