Թրամփի թիմը նախազգուշացրել է Դանիային Գրենլանդիան գնելու մտադրությունների լրջության մասին․ CNN

Լուրեր

10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
10.11.2026 | 20:16
Աբու Դաբիում բանակցություններն արդյունավետ էին․ Ռուբիո
10.11.2026 | 20:00
Փաշինյան-Պուտին հանդիպում է պատրաստվում․ ռուսամետների կալանքով ջախջախվում են ՌԴ-ի ակտիվները ՀՀ-ում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդականները նախազգուշացրել են դանիացի պաշտոնյաներին, որ Սպիտակ տան ապագա վարչակազմը լրջորեն է տրամադրված Գրենլանդիան գնելու հարցում, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով դանիացի անանուն պաշտոնյաներին։

Ըստ հեռուստաալիքի՝ դանիացի պաշտոնյաներն այժմ «կշռադատում են, թե ինչ պատասխան տան, որպեսզի խզում չսադրեն մերձավոր դաշնակցի և ՆԱՏՕ-ի անդամի հետ հարաբերություններում»։

CNN-ի աղբյուրներից մեկը նշել է, որ Գրենլանդիան ձեռք բերելու՝ Թրամփի մտադրություններն այժմ ավելի լուրջ են, քան նախագահի պաշտոնում նրա առաջին ժամկետում։ Հեռուստաալիքի աղբյուրները Կոպենհագենում և Վաշինգտոնում տարակուսանք են հայտնել Գրենլանդիայի գնման հարցում Դոնալդ Թրամփի շահագրգռվածության առնչությամբ՝ հաշվի առնելով այդ տարածքի հետ ԱՄՆ-ի տասը տարվա պաշտպանական համաձայնագիրը։

Պենտագոնի ներկայացուցիչն ընդգծել է, որ ամերիկյան վարչակազմի մտահոգությունները կարող են կապված լինել Դանիայից Գրենլանդիայի հնարավոր անկախության հետ։ Նրա խոսքով՝ դա կարող է հանգեցնել կղզում քաղաքական անկայունության և խոցելիության ռուսական և չինական ազդեցության նկատմամբ:

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի