Եվրոպայում գազի գինը հասել է առավելագույնին՝ 2023 թ․ հոկտեմբերից ի վեր

Լուրեր

20.11.2026 | 10:58
Թրամփը համաձայն է Ուկրաինայի վերաբերյալ որոշումներ չկայացնել՝ առանց Կիևի անմիջական մասնակցության
20.11.2026 | 10:50
Հայ ծանրոդների մրցելույթների ծամանակացույցը Դոհայի վարկանիշային մրցաշարում
20.11.2026 | 10:43
ՀՀ դեսպանը մասնակցել է Թրամփի Մար-ա-Լագո առանձնատանը կայացած միջոցառմանը․ շփումներ է ունեցել ԱՄՆ պաշտոնյաների հետ․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
20.11.2026 | 10:34
Երեխաների նկատմամբ բռնությունը, բուլինգը և կրթության հասանելիությունը շարունակում են խնդիր մնալ․ ՄԻՊ
20.11.2026 | 10:25
ՌԴ-ն զանգվածային հրթիռային հարված է հասցրել Ուկրաինային․ Կիևում երեք կամուրջ է վնասվել, զոհեր կան
20.11.2026 | 10:15
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
20.11.2026 | 10:10
Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
20.11.2026 | 10:09
«Ականատես»-ը ներկայացնում է ԱԺ ընտրությունների դիտորդական առաքելության ամփոփիչ զեկույցը. ՈՒՂԻՂ
20.11.2026 | 10:00
ԱԺ-ն շարունակում է քննարկել 2027 թվականի բյուջեի նախագիծը. ՈՒՂԻՂ
20.11.2026 | 09:55
«Կամավորների կոալիցիան» խոստացել է շարունակել աջակցությունն Ուկրաինային ու ձմռանը էներգետիկ հրադադարի կոչ արել
20.11.2026 | 09:46
Երևանում հրդեհ է բռնկվել խմորեղենի արտադրամասում․ դեպքի վայր է մեկնել հրշեջների 4 մարտական հաշվարկ
20.11.2026 | 09:30
Ամփոփիչ մրցաշար. Առաջին ռակետը 100 տոկոսանոց արդյունքով է դուրս եկել կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 23:55
ՀՖՖ նախագահի ընտրություններում Գևորգ Ղազարյանի թեկնածությունն առաջադրել է «Շիրակը»
19.11.2026 | 23:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
19.11.2026 | 23:21
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորի երդման արարողություն
Բոլորը

Հինգշաբթի՝ հունվարի 2-ին, 2025 թվականի առևտրի առաջին օրը, եվրոպական աճուրդներում գազի գինը հասել է 50,3 եվրոյի մեկ մեգավատ/ժամի դիմաց (մոտ 526 եվրո  հազար խորանարդ մետրի դիմաց), հաղորդում է DW-ի ռուսական ծառայությունը՝ Bloomberg-ին հղումով։ Սա կապույտ վառելիքի ամենաբարձր գինն է 2023 թվականի հոկտեմբերից ի վեր։

Գործակալությունը գազի գնի թանկացումը բացատրում է երեք գործոնով. առաջինն այն է, որ ռուսական «Գազպրոմը» դադարեցնում է Ուկրաինայի տարածքով Եվրոպա գազի տարանցումը։ Երկրորդ պատճառն այն է, որ Նորվեգիայի Համերֆեստ քաղաքում հեղուկ բնական գազի (LNG) գործարանը դադարեցրել է աշխատանքը մինչև հունվարի 9-ը՝ կոմպրեսորի անսարքության պատճառով։ Վերջապես, երրորդ գործոնը Եվրոպայի հյուսիսում ցուրտ եղանակն է, որը մեծացրել է գազի սպառումը տարածաշրջանում:

Եվրահանձնաժողովը հայտարարել է, որ Կենտրոնական և Արևելյան Եվրոպա գազի մատակարարման անվտանգությանը վտանգ չի սպառնում:

«Գազի մատակարարումը երաշխավորվում է այլընտրանքային ուղիներով (Գերմանիա, Իտալիա) և պահեստարաններից դուրս բերելու միջոցով»,- ասվում է ԵՄ գործադիր իշխանության կայքում։

Թարգմանությունը՝ Անահիտ Խաչատրյանի