Թուրքիան պաշտոնապես վիճարկում է «Ադրբեջանի հաղթանակի մենաշնորհը» Արցախյան 44-օրյա պատերազմում․ «Գեղարդ» հիմնադրամ

Լուրեր

07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:45
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
Բոլորը

«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը ներկայացնում է իր նոր վերլուծական հոդվածը, որում ներկյացվում է «Թուրք-ադրբեջանական հարաբերություններում՝ 2020 թվականի Արցախյան պատերազմի հաղթանակի հարցում, առաջացած լարվածությունները»: Վերլուծության մեջ անդրադարձ է կատարվում՝ 44-օրյա պատերազմի ընթացքում, Թուրքիայի կողմից Ադրբեջանին տրամադրված ռազմական աջակցությանը, Էրդողանի վերջին հայտարարություններին և դրանց հարուցած արձագանքներին Ադրբեջանում։ Նյութը ընդգծում է «մեկ ազգ, երկու պետություն» գաղափարի ներքին հակասությունները և դրանց ազդեցությունը տարածաշրջանային դաշնակցային հարաբերությունների վրա։

2020 թվականի Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում թուրքական ռազմական աջակցությունը վճռորոշ դեր է խաղացել Ադրբեջանի հաղթանակի գործում։ Թեև հաղորդվում էր, որ ոչ մի թուրք զինվոր մարտական գործողություններին ուղղակիորեն չի մասնակցել, որ Թուրքիան Ադրբեջանին տրամադրել է միայն ժամանակակից սպառազինություն, հատկապես՝ Bayraktar TB2 անօդաչու սարքեր, իրականացրել ռազմական ուսուցում, սակայն, ի հայտ եկան փաստեր, որ թուրք զինվորականներ նույնպես մասնակցել են մարտական գործողություներին: Միջազգային հեղինակավոր “The Guardian” պարբերականն անգամ տեղեկություն տարածեց այն մասին, որ թուրքական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրվում են վարձկաններ՝ Ադրբեջանին օժանդակելու համար: Այդ փաստերը, սակայն, հերքվում էին թուրքերի և ադրբեջանցիների կողմից։

Վերջերս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռիզեում ելույթի ժամանակ նշել էր, որ Թուրքիան կմտնի Իսրայել այնպես, ինչպես մտել է Ղարաբաղ, Լիբիա, ու այդպիսով կաջակցի Պաղեստինին: Էրդողանն այս հայտարարությունն արել էր իսրայելա-պաղեստինյան հակամարտության (Իսրայելի և «Համաս»-ի միջև լայնամասշտաբ ռազմական գործողություններ Գազայի հատվածում և Իսրայելի հարավում) համատեքստում, որը զայրույթի ալիք էր բարձրացրել Ադրբեջանում, քանի որ այն փաստացի վիճարկում է պատերազմում Ադրբեջանի «հաղթանակի մենաշնորհը»։ Այդ հայտարարությանը հետևեց Ադրբեջանի ՊՆ-ի արձագանքը, որտեղ նշվում էր, թե Արցախյան պատերազմում ադրբեջանական բանակի հաղթանակն իրենց զինվորների շնորհիվ է եղել։ Շեշտվում էր, որ Ադրբեջանի նախագահը բազմիցս շնորհակալություն է հայտնել Թուրքիային՝ ցուցաբերած ռազմական և քաղաքական աջակցության համար, սակայն որևէ այլ երկրի զինվոր չի մասնակցել պատերազմին: Էրդողանի հայտարարությունից երկու օր անց՝ ադրբեջանական պաշտոնական «Ադրբեջան» թերթը ևս արձագանքել էր Անկարային։ «Ղարաբաղյան հաղթանակի հեղինակը հաղթանակած գերագույն գլխավոր հրամանատարն է և ադրբեջանական բանակը» հոդվածում, անդրադառնալով Էրդողանի հայտարարությանը, նշվում է, որ այն «ջուր է լցնում հայկական ջրաղացին», կամ «եղբայրը եղբորը ցուցաբերած օգնությունը երեսով չի տա», «ձախ ձեռքը չպետք է իմանա, թե ինչ է անում աջ ձեռքը» և այլն: Ըստ հոդվածագրի՝ «օգտագործված ամեն մի փամփուշտի գինը վճարված է եղել»: Հոդվածում Թուրքիային հիշեցրել են Ադրբեջանի կողմից Թուրքիայի օգտին արված քայլերի մասին, ինչպիսիք են՝ Ադրբեջանի աջակցությունը Թուրքիային դիվանագիտական տարբեր հարթակներում, թյուրքական պետությունների համագործակցության համար Իլհամ Ալիևի թափած ջանքերի, բռնազավթված Արցախում թուրքական շինարարական կազմակերպությունների ներգրավվածության և այլնի մասին, ապա ընդգծել, որ «եղբայրությունը պահանջում է փոխադարձ պարտավորություններ»:

Սկզբում թուրքական կողմը փորձում էր անտեսել ադրբեջանական դժգոհությունները, սակայն այս հրապարակումից կարճ ժամանակ անցած՝ Թուրքիայի ռազմաօդային ուժերի ակադեմիայի շրջանավարտների ավարտական միջոցառման ժամանակ Էրդողանը հերթական անգամ անդրադարձել էր Լեռնային Ղարաբաղի պատերազմին՝ հայտարարելով, որ «Ղարաբաղում մեր ադրբեջանցի եղբայրների հետ ամբողջությամբ ոչնչացրել ենք թշնամու ուժերը»՝ կրկին շեշտելով Թուրքիայի մեծ դերն այդ հաղթանակում:

Այսպիսով՝ Էրդողանի հայտարարությունը բացահայտել է այն հակասությունները, որոնք առկա են թուրք-ադրբեջանական հարաբերություններում՝ կապված Արցախյան 44-օրյա պատերազմում Ադրբեջանի տարած հաղթանակի հետ՝ ընդգծելով «մեկ ազգ, երկու պետություն» գաղափարի հիմքում ընկած որոշակի բարդությունները: