Նոյեմբերին վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր են արձանագրվել 54 հարկ վճարողների մոտ․ տուգանքի չափը կազմել է 66․750 մլն դրամ

Լուրեր

10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
10.11.2026 | 20:16
Աբու Դաբիում բանակցություններն արդյունավետ էին․ Ռուբիո
10.11.2026 | 20:00
Փաշինյան-Պուտին հանդիպում է պատրաստվում․ ռուսամետների կալանքով ջախջախվում են ՌԴ-ի ակտիվները ՀՀ-ում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:44
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանում
10.11.2026 | 19:30
Նախկին փոխնախարարը՝ Թուխմանուկի ոսկու հանքի բաժնետեր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:15
Ինչպե՞ս ընտրել բնակարան և ինչի՞ն ուշադրություն դարձնել․ TOON EXPO-ն՝ նոր առաջարկներով ու զեղչերով․ զրույց Դիանա Հարոյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:11
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցության զարգացման քայլերը
10.11.2026 | 18:59
Ռուսաստանը փորձում է բաժանել Ուկրաինան Դնեպր գետով․ Զելենսկի
10.11.2026 | 18:45
Ինֆարկտ՝ կալանքի 20-րդ օրը․ ով է պատասխանատու ընդդիմադիր գործչի մահվան համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 18:30
Հայ մարզիկները 5 մեդալ են նվաճել պարաբազկամարտի աշխարհի առաջնությունում
10.11.2026 | 18:28
Էջմիածնի դպրոցներից մեկի մոտ 15-ամյա աղջիկը վնասվածք է պատճառել ընկերուհուն․ ոստիկանություն
Բոլորը

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թվականի նոյեմբեր ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր արձանագրվել են ընդհանուր առմամբ 54 հարկ վճարողի մոտ, իսկ տուգանքի չափը կազմել է 66.750 մլն դրամ:

Երեք և ավելի վարձու աշխատողների չձևակերպման 26 դեպքով 26 հարկ վճարող տուգանվել է 58 մլն դրամով:

Մասնավորապես, դեպքերն արձանագրվել են հետևյալ ոլորտներում․
– ավտոտեխսպասարկման և (կամ) ավտոլվացման ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 14 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 3.5 մլն դրամ տուգանք,
– թռչնաբուծություն և (կամ) ձվի արտադրության ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 11 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 2․750 մլն դրամ տուգանք,
– կացության կազմակերպման, հագուստի, կոշիկի և գործվածքների առևտրի ու կրթության ոլորտներում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 9 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 2․250 մլն դրամ տուգանք,
– կրթության ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 6 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 1․5 մլն դրամ տուգանք,
– հանրային սննդի ոլորտում (հանդիսությունների սրահ չունեցող) 5 հարկ վճարողի մոտ 5 դեպքով բացահայտվել է 42 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 10.5 մլն դրամ տուգանք,
– մթերային խանութում 3 հարկ վճարողի մոտ 3 դեպքով բացահայտվել է 15 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 3․750 մլն դրամ տուգանք,
– շենքերի կառուցապատման ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 8 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 2 մլն դրամ տուգանք,
– շինանյութի առևտրի ոլորտում 2 հարկ վճարողի մոտ 2 դեպքով բացահայտվել է 14 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 3․5 մլն դրամ տուգանք,
– շինանյութի արտադրության ոլորտում 2 հարկ վճարողի մոտ 2 դեպքով բացահայտվել է 26 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 6.5 մլն դրամ տուգանք,
– պահածոների արտադրության ոլորտում 2 հարկ վճարողի մոտ 2 դեպքով բացահայտվել է 25 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 6.250 մլն դրամ տուգանք,
– սուրճի և թեյի արտադրության, հանրային սննդի (չունի հանդիսությունների սրահ) և այլ ոլորտներում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 23 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 5․750 մլն դրամ տուգանք,
– տնտեսական ապրանքների խանութում ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 3 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 750 հազար դրամ տուգանք,
– այլ ոլորտներում 5 հարկ վճարողի մոտ 5 դեպքով բացահայտվել է 36 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 9 մլն դրամ տուգանք։

Միաժամանակ, կոմիտեն տեղեկացնում է, որ չձևակերպված վարձու աշխատողների մասով խախտում թույլ տված հարկ վճարողների ցանկերում հաշվի չեն առնվել ստուգման ակտերի վարչական կամ դատական կարգով հնարավոր վիճարկման արդյունքները:

Երեք և ավելի չձևակերպված վարձու աշխատողների մասով խախտում թույլ տված 26 հարկ վճարողների անվանական ցանկը` ըստ գործունեության ոլորտների, կցվում է (ՉԱ ցանկ 1)։

Չձևակերպված վարձու աշխատողների մասով խախտում թույլ տված 54 հարկ վճարողների ցանկը կցվում է (ՉԱ ցանկ 2)։