Ասադի տապալումից հետո Էրդողանն առաջ է անցել իր ընդդիմադիր գլխավոր մրցակիցներից․ հարցում

Լուրեր

07.10.2026 | 12:01
Թրամփը հայտնել է, որ Պուտինի հետ հեռախոսազրույց կունենա Ռուսաստանում ժանտախտի իրավիճակի հետ կապված
07.10.2026 | 11:56
Գագիկ Ծառուկյանի 29 անշարժ, 488 շարժական գույքերի և 33 տրանսպորտային միջոցների նկատմամբ արգելանք է դրվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.10.2026 | 11:42
Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը․ Ալիև
07.10.2026 | 11:33
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունել է Հայաստանի հեղինակած բանաձևը
07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարկանիշն աճել է առանցքային ընդդիմադիր գործիչների համեմատ։ Վերլուծաբանները դա կապում են Բաշար Ասադի տապալումից հետո Սիրիայում ռեժիմի փոփոխության հարցում նրա վարչակազմի ակտիվ դերակատարության հետ, գրում է Turkish Minute-ը։

Asal Research-ի կողմից անցկացված հարցումը, որին մասնակցել է 1860 մարդ, չափել է ընտրողների նախապատվությունները հաջորդ նախագահական ընտրություններում: Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP) առաջնորդ Էրդողանը դեմ առ դեմ պայքարում գերազանցել է ընդդիմադիր գործիչներ Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավաշին և Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին։

Ավելի վաղ անցկացված հարցումներում Էրդողանը զիջում էր և՛ Յավաշին, և՛ Իմամօղլուին, ինչը ցույց էր տալիս հասարակության դժգոհությունը տնտեսական խնդիրներից։

Էրդողան-Յավաշ մրցավազքում այժմ Էրդողանն ապահովել է 42 տոկոս աջակցություն՝ Յավաշի 39,4 տոկոսի դիմաց, իսկ հարցվածների 18,6 տոկոսը չի կողմնորոշվել: Իմամօղլուի դեմ Էրդողանը մեծացրել է իր առավելությունը՝ հասնելով համաժողովրդական ձայների 45,5 տոկոսին, իսկ Ստամբուլի քաղաքապետը հավաքել է 36,3 տոկոս, 18,2 տոկոսը կարծիք չի հայտնել։

Վերլուծաբանները ենթադրում են, որ Էրդողանի ամրապնդված դիրքերը կապված են Սիրիայում վերջին զարգացումների հետ, որտեղ Թուրքիան առանցքային դեր է խաղացել Ասադի տապալման գործում։ Տարածաշրջանում նրա հաստատակամ դիրքորոշումը, ըստ երևույթին, ուժեղացրել է ներքին աջակցությունը հատկապես ազգայնական ընտրողների շրջանում:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի