Թուրքիայի ցամաքային զորքերի հրամանատարը Բաքվում է

Լուրեր

07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
Բոլորը

Թուրքիայի ՊՆ բարձրաստիճան զինվորականների այցերը Բաքու շարունակվում են։ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն այսօր ընդունել է Թուրքիայի ցամաքային զորքերի հրամանատար, բանակի գեներալ Սելջուկ Բայրաքթարօղլուի գլխավորած պատվիրակությանը։

Ադրբեջանական կողմի փոխանցմամբ՝ Հասանովը հանդիպմանն ընդգծել է երկկողմ ռազմական համագործակցության բարձր մակարդակը, ինչպես նաև համագործակցությունը բոլոր ոլորտներում։ Նշվել է «երկու եղբայրական պետությունների ղեկավարների բարեկամական հարաբերություններն արտացոլող Շուշիի հռչակագրի կատարման հետ կապված համապատասխան միջոցառումների իրականացման կարևորությունը»։ Հասանովն ընդգծել է Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմավարական գործընկերության դերը տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման գործում։

Բայրաքթարօղլուն իր հերթին նշել է, որ պարբերական փոխայցելությունների կազմակերպումն ու հանդիպումների անցկացումն «Ադրբեջանի և Թուրքիայի միջև անխզելի բարեկամական և եղբայրական հարաբերությունների դրսևորում է»։ Ընդգծվել է, որ ադրբեջանա-թուրքական բարձր մակարդակի ռազմական երկխոսության հանդիպումը մեծ նշանակություն ունի երկու երկրների բանակների միջև փոխկապակցվածության ապահովման գործում։

Թուրքական պատվիրակությանն ընդունել է նաև Ադրբեջանի ԶՈՒ ԳՇ պետ Քերիմ Վելիևը։

Հանդիպմանն ընդգծվել է համատեղ վարժանքների անցկացման կարևորությունը երկու երկրների զինվորականների պրոֆեսիոնալիզմի բարձրացման և փորձի փոխանակման գործում։

Թուրքական պատվիրակությունը հանդիպել է նաև Ադրբեջան Պետական ​​սահմանային ծառայության (ՊՍԾ) պետ, գեներալ-գնդապետ Էլչին Գուլիևի հետ։

Հավելենք, որ օրերս էլ այցով Բաքվում էր Թուրքիայի զինված ուժերի ցամաքային զորքերի հրամանատարության պատվիրակությանը՝ գեներալ-լեյտենանտ Թունջայ Ալթուղի գլխավորությամբ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի