Եթե ես լինեի, ես այդպիսի բան չէի ասի․ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.11.2026 | 18:51
Nvidia-ի գլխավոր տնօրեն Հուանգը հրաժարական է տվել սիրավեպի սկանդալի ֆոնին
12.11.2026 | 18:43
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
12.11.2026 | 18:28
Ռուսաստանը կարող է համաձայնել Ուկրաինայի հարցով բանակցություններին Եվրոպայի մասնակցությանը․ Մերց
12.11.2026 | 18:20
Հայտնի են «Արարատ-Արմենիա» – «ՆԵԿ Նեյմեգեն» խաղի տոմսերի գները
12.11.2026 | 18:10
Փաշինյանն Էրդողանի հետ հանդիպումը դրական է գնահատել // Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ որոշմանն է անդրադարձել․ ԼՈՒՐԵՐ
12.11.2026 | 17:59
«Պրովոկացիոն հայտարարություն եք անում», «Կամ խուժան եք, կամ գողական»․ դատախազը և Գալստանյանը վիճեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 17:50
Էրդողանը Փեզեշքիանի հետ հանդիպմանն Իրանի և ԱՄՆ-ի միջև խաղաղ բանակցություններ սկսելու կոչ է արել
12.11.2026 | 17:41
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց TRIPP զարգացման ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փաթեթը
12.11.2026 | 17:39
ԵՄ-ն նոյեմբերի 16-ին կհաստատի ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցները
12.11.2026 | 17:30
Մեր թիմը հայտնի է բազմակարծությամբ. ՔՊ-ական պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 17:24
Գարեգին Բ-ի եղբայրը և եղբորորդին դատապարտվեցին ազատազրկման, բայց նրանց նկատմամբ փորձաշրջան նշանակվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 17:23
Հույսներդ կտրեք` 300 հազար ադրբեջանցիներ չեն գալու Հայաստան. Չախոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 17:19
«Մանչեսթեր Յունայթեդը» մնաց առանց գլխավոր մարզիչի
12.11.2026 | 17:14
Կրեմլում մեկնարկել է Պուտինի հանդիպումը Ուիթկոֆի և Քուշների հետ. ՌԴ նախագահն առաջարկել է հումանիտար առաքելություն կազմակերպել Կոնստանտինովկայում
12.11.2026 | 17:04
Գարեգին Բ-ի եղբոր և եղբորորդու գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Ես ո՛չ դատախազ եմ,  ո՛չ դատավոր և կարծում եմ, որ յուրաքանչյուր քաղաքացի ունի ազատ արտահայտվելու իրավունք և հարգում եմ այդ իրավունքը, եթե անգամ դա չեմ կիսում, այնպես որ,  եթե ես լինեի, ես Նիկոլ Փաշինյանի նման հայտարարություն չէի անի, թե «Իմ քայլը»  դաշինքին ձայն տալով քաղաքացին քվեարկում է ԱԺ-ի լուծարման օգտին։

«Ես համարում եմ, որ դա պետական գործառույթների և նախընտրական կուսակցական հարթակների շփոթում է։ Կարծում եմ՝ անհարիր է նոր Հայաստանի արժեքները, արտահերթ ընտրությունները, արդարադատությունը կապել միայն մեկ ուժի, մեկ  ցուցակի հաղթանակի հետ։ Երևանի ժողովուրդը, որը կարող է իր վստահությունը տալ «Ժառանգությանը»,  կարող է վստահ լինել, որ քաղաքային իշխանության մեջ մեր  մասնակցությամբ կունենանք արտահերթ ընտրություններ և մեր համեստ լուման կունենանք ՀՀ-ն գերկուսակցականացումից զերծ պահելու գործում»,- ասաց  Րաֆֆի Հովհաննիսյանը։

«Ժառանգություն» կուսակցության քաղաքապետի թեկնածուն նաև նկատեց, որ իրենք անկախ ընտրությունների արդյունքներից՝ շարունակելու են իրենց մասնակցությունն ունենալ Երևան քաղաքում խնդիրների լուծմանը և այդ նպատակով կօգտագործեն արտերկրում ունեցած իրենց կապերը՝ փորձելով ներդրումներ բերել քաղաքի համար։

Րաֆֆի Հովհաննիսյանը նաև նկատեց՝ քաղաքին պետք է բազմագույն իշխանություն՝ համաժողովրդական առաջընթաց արձանագրելու համար, իսկ այս համատեքստում քաղաքական ուժերը պետք է նաև վերանայեն իրենց բառապաշարն ու այս կամ  այն երևույթի նկատմամբ ունեցած վերաբերմունքը։

 

Մանրամասները՝ տեսանյութում։