ԵՀ-ն առաջարկել է չեղարկել վրացի պաշտոնյաների և դիվանագետների համար առանց վիզային ռեժիմը

Լուրեր

08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
08.09.2026 | 22:18
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ևս 10 երկիր արգելել են Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից ապրանքների ներմուծումը
08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
08.09.2026 | 21:05
Բաքվի դատարանը ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին դատապարտել է 13 տարվա ազատազրկման
08.09.2026 | 20:50
Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը. որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Եվրահանձնաժողովը (ԵՀ) առաջարկել է Եվրամիության խորհրդին՝ կասեցնել Վրաստանի պետական ​​ծառայողների, դիվանագետների և նրանց ընտանիքների համար պարզեցված վիզային ռեժիմը։ Նախաձեռնությունը պատասխան է ցուցարարների նկատմամբ վրացական իշխանությունների «դաժան բռնաճնշումների»։ ԵՄ-ի և Վրաստանի միջև կարճաժամկետ ուղևորությունների համար առանց վիզայի ռեժիմը գործում է 2017 թվականից։

«Այս որոշումը բացասաբար չի ազդի մարդկանց միջև շփումների վրա, քանի որ սովորական անձնագրեր ունեցող Վրաստանի քաղաքացիները կշարունակեն օգտվել ԵՄ կարճաժամկետ ճանապարհորդության համար վիզայից ազատվելու իրավունքից», – ասվում է ԵՀ-ի հայտարարության մեջ: Եթե ​​ԵՄ խորհուրդը հավանություն տա առաջարկին, ապա վրացի դիվանագետներն ու պաշտոնյաները վեց ամսվա ընթացքում պետք է վիզա ստանան մինչև 90 օր տևողությամբ ուղևորությունների համար:

ԵՄ խորհրդի հաջորդ նիստը կկայանա հունվարի կեսերին, երբ բոլոր 27 անդամ երկրների արտգործնախարարները հանդիպեն։ Ընդունվելու համար նախաձեռնությունը պետք է միաձայն հաստատվի։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի