Գերմանիայի նախագահը խորհրդարանի արձակման մասին որոշում կկայացնի դեկտեմբերի 27-ին

Լուրեր

08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 19:43
Ժամանակավորապես կփակվի Դսեղ-Մարց ավտոճանապարհի մի հատվածը
08.10.2026 | 19:27
Լավագույն բուհերում սովորողներին տարկետում կտրվի մինչև 32 տարեկանը 
08.10.2026 | 19:13
ԱՄՆ-ը «երբեք թույլ չէր տա» Հունաստան-Թուրքիա հակամարտություն․ Ռուբիոն նշել է F-35-ների Անկարային փոխանցման պայմանը
08.10.2026 | 19:00
ՀՕՖ-ի բարեգործական ճաշարանը չի փակվում․ բայց շահառուները մտահոգված են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 18:48
Առանց ակումբի մնացած ամենաթանկ ֆուտբոլիստները՝ ըստ Transfermarkt-ի
08.10.2026 | 18:39
ՀՌՀ-ն հեռարձակողների հետ քննարկել է տեսալսողական բովանդակության նոր չափորոշիչները
08.10.2026 | 18:28
Այս պահին բանակցային կարգավորման հեռանկար չի երևում․ Ռուբիոն՝ ռուս-ուկրաինական պատերազմի մասին
08.10.2026 | 18:19
Միրզոյանն ու Ղազախստանի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային փոխկապակցվածությունն ու խաղաղության ջանքերը
08.10.2026 | 18:10
ՀՀ-Ադրբեջան քննարկում Գորիսում՝ TRIPP-ի հարցով // «Ռոսիա»-ի շենքի բռնագանձնման պահանջ է դրվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 18:02
Փարիզում քննարկվել է ապաստանի գործերով մասնագիտացված դատավորներ ունենալու հնարավորությունը
08.10.2026 | 17:52
Եվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իրանում, Վրաստանում և Ադրբեջանում բռնաճնշումների պատասխանատուների նկատմամբ
Բոլորը

Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը մտադիր է դեկտեմբերի 27-ին  Բունդեսթագի (խորհրդարանի) լուծարման մասին որոշում կայացնել, հայտարարել է նրա կանցլերի խոսնակ Քերստին Գամելինը։ Խորհրդարանի արձակման դեպքում կկազմակերպվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Այս անհրաժեշտությունն առաջացել է կանցլեր Օլաֆ Շոլցի կառավարությանն անվստահություն հայտնելու պատճառով։
«Վերջին օրերին ես բանակցություններ եմ վարել Գերմանիայի Բունդեսթագի խորհրդարանական խմբերի և խմբակցությունների ղեկավարների հետ՝ համոզվելու, որ դաշնային կառավարության համար այլևս չկա կայուն խորհրդարանական մեծամասնության հեռանկար», – ասվում է Շտայնմայերի հայտարարության մեջ, որը հրապարակվել է X սոցցանցում։
Նոյեմբերին նախագահը խոսել է խորհրդարանը ցրելու իր պատրաստակամության մասին, եթե Օլաֆ Շոլցը չստանա պատգամավորների աջակցությունը (չնայած նա իրավունք ունի պահպանել փոքրամասնության կառավարություն): Դեկտեմբերի 16-ին կայացած նիստում 733 խորհրդարանականներից 394-ը հրաժարվել են իրենց վստահության քվեն տալ նրա կառավարությանը։ Ընտրությունները պետք է անցկացվեն խորհրդարանի արձակումից հետո 60 օրվա ընթացքում։ Մոտավոր ամսաթիվը 2025 թ. փետրվարի 23-ն է։
Օլաֆ Շոլցը Գերմանիայի կանցլեր է 2021 թվականի դեկտեմբերից։ Նրա հետ իշխանության եկած կոալիցիան բաղկացած էր երեք կուսակցություններից՝ Գերմանիայի կանցլերի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, Կանաչները և Ազատ դեմոկրատական կուսակցությունը (FDP): Կոալիցիայի ներսում պարբերաբար տարաձայնություններ էին ծագում, որոնք ավելի սրվեցին անցյալ տարվա աշնանը 2025 թվականի բյուջեի և Ուկրաինային հատկացվող միջոցների քննարկումների ժամանակ։ Դա հանգեցրեց Գերմանիայի ֆինանսների նախարար Քրիստիան Լինդների պաշտոնանկությանը և կոալիցիայից նրա FDP-ի դուրս գալուն:

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի