Ռուսաստանը պատրաստ է բանակցությունների և փոխզիջումների, բայց նույնն է ակնկալում նաև Ուկրաինայից

Լուրեր

20.11.2026 | 14:14
Աննա Գրիգորյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
20.11.2026 | 14:12
Սպիտակ տունը պաշտոնանկ է արել կիբերանվտանգության ծառայության տնօրեին՝ համակարգերում լայնածավալ խափանումների պատճառով
20.11.2026 | 14:05
Սոնա Ղազարյանը ելույթն իրարանցում առաջացրեց. «Մեկ նպատակ ունեք` հարստանալու»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 14:00
«Ստնտուկ»-ի որոնումների ռեկորդ՝ Google-ում․ որտեղից ծնվեց հայերենում գոյություն չունեցող բառը
20.11.2026 | 13:56
«Եվրոպական եռյակի» ներկայացուցիչների այցը ՌԴ քննարկվում է․ Ռյաբկով
20.11.2026 | 13:47
Փաշինյանին հեռացնելու 100 տոկոսանոց հնարավորություն ունեք. Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 13:45
Սահմանադրության նախագիծը կհրապարակվի երկուշաբթի․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 13:40
Հայաստանի հավաքականի բռնցքամարտիկները մրցաշարի կմասնակցեն Լեհաստանում
20.11.2026 | 13:32
Վարչապետը հայ ժողովրդին երբեք չի խաբել, սուտ է ասում Աբրահամյանը. Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 13:24
Հաքերները գողացել են Visa-ի, Mastercard-ի և Chase բանկի հաճախորդների տվյալները․ NYP
20.11.2026 | 13:15
Սամվել Կարապետյանի հետ այսպես խոսել չի´ կարելի, մենք չենք վախենում. Աբրահամյանը` Փաշինյանի առաջարկի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 13:07
Աբխազիայի հայերին ՌԴ քաղաքացիություն են խոստացել՝ ՀՀ-ում կոնկրետ ուժի քվեարկելու դիմաց․ ահազանգ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 13:01
Լիանա Գասպարյանը ձայանգրություն միացրեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 12:58
Իրանի դեմ պատերազմն ԱՄՆ-ին արժեցել է 48,3 միլիարդ դոլար․ Սենատը մերժել է բանաձևը, որը Թրամփին կոչ էր անում դադարեցնել Իրանում պատերազմը
20.11.2026 | 12:50
ՀՀ-ի եվրոպական ինտեգրումն ու տնտեսական համագործակցությունը քննարկվել են Մհեր Գրիգորյանի և Չեխիայի դեսպանի հանդիպմանը
Բոլորը

Ռուսաստանը պատրաստ է բանակցությունների և փոխզիջումների Ուկրաինայի հետ, բայց ակնկալում է նույն վերաբերմունքը ուկրաինական կողմից, որը, Պուտինի կարծիքով, հրաժարվել է երկխոսությունից՝ իր դաշնակիցների դրդմամբ։ Միաժամանակ, ՌԴ նախագահը երկխոսության իր պատրաստակամությունն է հայտնել և փոխըմբռնման հույս է հայտնել։ ՌԴ ղեկավարի խոսքով՝ «քաղաքականությունը հենց ինքը փոխզիջման արվեստ է», սակայն «մյուս կողմը հրաժարվել է»։

Ամենամյա ասուլիսի ընթացքում ամերիկացի լրագրողը հարցրել է՝ արդյոք Ռուսաստանը պատրա՞ստ է փոխզիջման գնալ Կիևի հետ, և ի՞նչ է պատրաստ Պուտինը առաջարկել որպես զիջում։
«Քաղաքականությունը փոխզիջումների արվեստ է։ Եվ մենք միշտ ասել ենք, որ պատրաստ ենք թե՛ բանակցությունների, թե՛ փոխզիջումների։ Պարզապես մյուս կողմը, բառիս բուն իմաստով, հրաժարվեց բանակցել։ Եվ, կրկնում եմ հարյուրերորդ անգամ, ուկրաինական կողմը նախաստորագրել է փաստաթուղթը, ինչը նշանակում է, որ, ընդհանուր առմամբ, համաձայնել է դրան, իսկ հետո ինչ-ինչ պատճառներով հրաժարվել է»,- պատասխանել է Վլադիմիր Պուտինը։
Այնուհետև Պուտինը հենց ինքն է պատասխանել ենթադրյալ հարցին՝ ինչո՞ւ։ Սա, ըստ նրա, հասկանալի է։
«Քանի որ եկել է ձեր դաշնակիցը, պարոն Ջոնսոնը։ Այն լավ սանրվածքով մարդն ու ասել, որ նրանք պետք է կռվեն մինչև վերջին ուկրաինացին։ Դե իրենք էլ կռվում են։ Շուտով կավարտվեն այդ ուկրաինացիները, ովքեր ցանկանում են կռվել։ Այնտեղ, ըստ իս, շուտով չեն մնա մարդիկ, ովքեր ցանկանում են պատերազմել»,- ասել է Պուտինը։
Այնուհետև նա հավելել է ևս մեկ անգամ, որ ՌԴ-ն պատրաստ է բանակցությունների ու փոխզիջումների, այդ պատճառով էլ նույնը սպասում է Ուկրաինայից։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի