ԱՄՆ սենատորները Բաքվի կողմից արցախահայերի էթնիկ զտումները դատապարտող բանաձև են ներկայացրել

Լուրեր

08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 19:43
Ժամանակավորապես կփակվի Դսեղ-Մարց ավտոճանապարհի մի հատվածը
08.10.2026 | 19:27
Լավագույն բուհերում սովորողներին տարկետում կտրվի մինչև 32 տարեկանը 
08.10.2026 | 19:13
ԱՄՆ-ը «երբեք թույլ չէր տա» Հունաստան-Թուրքիա հակամարտություն․ Ռուբիոն նշել է F-35-ների Անկարային փոխանցման պայմանը
08.10.2026 | 19:00
ՀՕՖ-ի բարեգործական ճաշարանը չի փակվում․ բայց շահառուները մտահոգված են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 18:48
Առանց ակումբի մնացած ամենաթանկ ֆուտբոլիստները՝ ըստ Transfermarkt-ի
08.10.2026 | 18:39
ՀՌՀ-ն հեռարձակողների հետ քննարկել է տեսալսողական բովանդակության նոր չափորոշիչները
08.10.2026 | 18:28
Այս պահին բանակցային կարգավորման հեռանկար չի երևում․ Ռուբիոն՝ ռուս-ուկրաինական պատերազմի մասին
08.10.2026 | 18:19
Միրզոյանն ու Ղազախստանի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային փոխկապակցվածությունն ու խաղաղության ջանքերը
08.10.2026 | 18:10
ՀՀ-Ադրբեջան քննարկում Գորիսում՝ TRIPP-ի հարցով // «Ռոսիա»-ի շենքի բռնագանձնման պահանջ է դրվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 18:02
Փարիզում քննարկվել է ապաստանի գործերով մասնագիտացված դատավորներ ունենալու հնարավորությունը
08.10.2026 | 17:52
Եվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իրանում, Վրաստանում և Ադրբեջանում բռնաճնշումների պատասխանատուների նկատմամբ
Բոլորը

Միացյալ Նահանգների սենատորներ Գարի Փիթերսը և Բիլ Քեսիդին ներկայացրել են համապարփակ երկկուսակցական բանաձև, որը դատապարտում է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի էթնիկ զտումները՝ կոչ անելով նպատակային պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ռեժիմի դեմ և պահանջելով անհապաղ ազատ արձակել Բաքվում պահվող հայ գերիներին․ այս մասին հայտնում է ԱՄՆ հայ դատի հանձնախումբը՝ հավելելով, որ սենատորներն իրենց բանաձևում կոչ են անում նաև արգելել ԱՄՆ-ի ռազմական օգնությունն Ադրբեջանին և հաստատել արցախցիների՝ իրենց հայրենիք անվտանգ և պաշտպանված վերադարձի իրավունքը։

Երկկուսակցական բանաձևը, մասնավորապես, սահմանում է, որ 2022 թվականի դեկտեմբերից մինչև 2023 թվականի սեպտեմբեր Լեռնային Ղարաբաղի շրջափակումը և հարձակումներն էթնիկ զտումներ են։ Բանաձևը դատապարտում է Ադրբեջանի կառավարության կողմից իրականացված վայրագությունները Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության նկատմամբ և շրջափակումն ու դրան հաջորդած ադրբեջանական հարձակումը ճանաչում է  որպես էթնիկ զտում։

Բանաձևը կոչ է անում նպատակային պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ, որոնք մեղսակից են Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքների ոտնահարմանը:

Բանաձևում նշվում է, որ Լեռնային Ղարաբաղ վերադառնալ ցանկացողները պետք է անվտանգության ամուր երաշխիքներ ունենան, իսկ Ադրբեջանի հետագա ագրեսիան պետք է զսպվի։

Բանաձևը նախատեսում է մարդասիրական օգնություն՝ արձագանքելու Հայաստանում փախստականների ճգնաժամին, որն առաջացել է Ադրբեջանի կողմից ավելի քան 100,000 արցախահայերի բռնի տեղահանության հետևանքով։ Բանաձևը  կոչ է անում ԱՄՆ վարչակազմին համակարգել միջազգային ջանքերն այս ուղղությամբ։

Բանաձևում խոսվում է 907-րդ հոդվածի կիրառման մասին, որի համաձայն՝ պետք է արգելվի Միացյալ Նահանգների ռազմական օգնության տրամադրումն Ադրբեջանին։

Բանաձևի հեղինակները նշում են նաև ԱՄՆ-ի կողմից Հայաստանի անվտանգության աջակցության անհրաժեշտության մասին՝ կոչ  անելով ամրապնդել ԱՄՆ-Հայաստան անվտանգության գործընկերությունը, քանի որ Հայաստանն ամրապնդում է իր կապերն արևմտյան դաշնակիցների հետ։

Բանաձևը կոչ է անում նաև դիվանագիտական ​​նախաձեռնություններ ձեռնարկել՝ հանուն տևական խաղաղության։ Մասնավորապես, կոչ է անում ԱՄՆ դիվանագիտությանն ակտիվություն ցուցաբերել Հարավային Կովկասում և աջակցել Ադրբեջանի կառավարության կողմից անարդարացիորեն բանտարկված բոլոր հայերի ազատմանը։

Բանաձևը նաև սահմանում է վերադարձի իրավունք և անվտանգության երաշխիքներ Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի համար, ընդգծվում է Լեռնային Ղարաբաղի հայկական մշակութային ժառանգության պահպանության անհրաժեշտությունը։

Բանաձևը հատուկ ուշադրություն է հրավիրում տասնյակ հայ ռազմագերիների, քաղաքացիական գերիների և Լեռնային Ղարաբաղի նախկին քաղաքական ղեկավարության անդամների վրա, որոնք ներկայում անարդարացիորեն բանտարկված են Ադրբեջանում:

Բանաձևում նշվում է, որ Ադրբեջանի կողմից բանտարկված ԼՂ-ի նախկին ղեկավարների ճակատագիրը պետք է պատշաճ ընթացք ստանա՝ համաձայն Քաղաքացիական և քաղաքական իրավունքների 196-րդ կոնվենցիայի, որի կողմ է Ադրբեջանը։

Բանաձևի հեղինակները նշում են, որ Ադրբեջանի կառավարությունն ունի հայ բանտարկյալների խոշտանգումների, նվաստացման և Ժնևի կոնվենցիաներով նախատեսված հիմնարար իրավունքների այլ խախտումներ թույլ տալու լավ փաստագրված պատմություն:

Բանաձևը նաև ընդգծում է, որ միջազգային իրավական փորձագետները, այդ թվում՝ Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն և ՄԱԿ-ի նախկին ցեղասպանագետ Խուան Մենդեսը որոշել են, որ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակումը ՄԱԿ-ի «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին» կոնվենցիայի խախտում է։