Խորհրդականի ձերբակալությունից հետո Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանն արձակուրդ է գնում

Լուրեր

04.08.2026 | 23:29
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
04.08.2026 | 23:08
Հաշտարարների պալատի կրթական ծրագիրը ստացել է պետական երաշխավորում
04.08.2026 | 22:42
Վերականգնվել է վթարի հետևանքով խափանված էլեկտրամատակարարումը․ ՏԿԵՆ
04.08.2026 | 22:32
Այս պահին սեղանին կոնկրետ առաջարկ չկա. Եվրահանձնաժողովի խոսնակը՝ ՀՀ-ում ներգաղթյալների կենտրոն բացելու մասին
04.08.2026 | 21:56
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» կամային հաղթանակ տարավ «Ցելյեի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 21:42
Սահակ Պետրոսյանը նշանակվել է ԱԺ նախագահի օգնական
04.08.2026 | 21:30
Երկու տարվա նորոգումից հետո Բելգիայի միապետի աշխատավայրը բացվել է այցելուների համար․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
04.08.2026 | 21:17
Պուտինը ստորագրել է քաղաքական էմիգրանտների իրավունքները սահմանափակող օրենքը
04.08.2026 | 21:03
Հայաստանը՝ ԵՄ ապօրինի միգրանտների ընդունող երկրների ցանկո՞ւմ․ ինչ է հայտնի այս պահին
04.08.2026 | 20:51
Փաշինյանը կատարում է ունեզրկման խոստումը․ Ծառուկյանի բիզնեսները կա՛մ փակ են, կա՛մ պետականացված․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 20:43
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Վայոց ձորի մարզերում
04.08.2026 | 20:30
Ղազախստանի ՆԳՆ-ն առաջարկել է մուտքի վճար սահմանել օտարերկրացիների համար
04.08.2026 | 20:20
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը երկարացվել է 1 ամսով
04.08.2026 | 20:09
Լոնդոնում 155 տարվա ընթացքում առաջին անգամ մեկ ամսվա ընթացքում տեղումներ չեն գրանցվել
04.08.2026 | 19:57
ԱՄՆ-ը սպառել է իր հեռահար հրթիռների պաշարներն Իրանի հետ պատերազմում․ Reuters
Բոլորը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը մեկ շաբաթով արձակուրդ է մեկնում:

Վարչապետի որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 16-րդ հոդվածի 12-րդ մասով՝ Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանին տրամադրել 2024-2025 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մասը՝ 6 աշխատանքային օր տևողությամբ՝ 2024 թվականի դեկտեմբերի 18-25-ը ներառյալ»։

Նշենք, որ երկու օր առաջ Սերգեյ Մովսիսյանի խորհրդականը թմրամիջոց պահելու կասկածով ձերբակալվել է։

Ավելի վաղ Factor.am-ը գրել էր, որ Արագածոտնի մարզպետի խորհրդականի մասնակցությամբ դեպքով վարույթ է նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 1-ին և 393-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը Factor.am-ի հարցին ի պատասխան հայտնել էր, որ վարույթի շրջանակներում մեկ անձ ձերբակալված է՝ անուն չնշելով։ Factor.am-ի տեղեկություններով, խոսքը մարզպետի խորհրդական Արմեն Մարկոսյանի մասին է։ Քննչական կոմիտեում մեր աղբուրների փոխանցմամբ՝ ձերբալաված խորհրդականին արդեն մեղադրանք է ներկայացվել թմրամիջոց պահելու՝ այսինքն՝ Քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

 

Մանյա Պողոսյան