Ըստ Ալիևի՝ Լեռնային Ղարաբաղում մնացել է մոտ 20 հայ

Լուրեր

07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
Բոլորը

«Ռիա Նովոստի»-ի  Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անդրադարձել է էթնիկ զտման ենթարկված Լեռնային Ղարաբաղում մնացած հայերին։ Ըստ Ալիևի՝ ԼՂ-ում այս պահին շուրջ 20 հայ է ապրում։

«Մոտ երկու ամիս առաջ վերջին տեղեկությունն այն էր, որ այնտեղ բնակվում է մոտ 20 ազգությամբ հայ բնակիչ։ Նույնիսկ մեկօրյա հակաահաբեկչական գործողություն իրականացնելուց առաջ  (Բաքուն այդպես է անվանում ԼՂ-ի դեմ իրականացրած ռազմական ագրեսիան ու դրան հաջորդած էթնիկ զտումը)՝ սեպտեմբերի 23-ին, մենք պաշտոնապես հրապարակեցինք Ղարաբաղի հայերի ադրբեջանական պետությանը վերաինտեգրման ծրագիր։ Դա արվել է հրապարակային, քանի որ մեր բազմաթիվ փորձերը կապ հաստատել  հայ հանրության ներկայացուցիչների հետ հաջողությամբ չեն պսակվել։ Նրանք մեզ արհամարհեցին, չէին ուզում հանդիպել, խոսել։ Այնտեղ բնակվողների ուշադրությունը գրավելու համար մենք դա հրապարակեցինք համացանցում, հստակ ամեն ինչ գրված է՝ սկսած կրթությունից, մշակութային միջավայրի պահպանությունից, վերաինտեգրումից, վերաինտեգրման ուղուց՝ դիմել բնակության թույլտվության համար, կամ դիմել քաղաքացիության, աշխատանքի թույլտվության համար: Եվ եթե նրանցից որևէ մեկը մտածեր, որ այն ամենից հետո, ինչ տեղի ունեցավ, ապրում է ինչ-որ անհասկանալի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, ապա դա իրենց խնդիրն է»,- ասել է Ադրբեջանի նախագահը՝ հավելելով, որ առաջարկվածը մերժվել է։

«Դե, երբ իրավիճակը փոխվեց, այնտեղ մնացողները քիչ էին, մոտ 30 հոգի,  նրանց մի մասն էլ հետո գնացին։ Բայց նրանք, որոնք մնացել են, նրանք դեռ սոցիալական աջակցություն են ստանում Ադրբեջանից՝ սոցիալական ապահովության նախարարության կողմից։ Նրանց բուժումը, սննդի ապահովումը, նրանց կյանքն այնտեղ լիովին ապահովված է»,-հայտարարել է Ալիևը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի