Բաքվին պետք չեն թուրքական բազաներ․ Ալիև

Լուրեր

07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
Բոլորը

Ադրբեջանում ռազմաբազա ստեղծելու Թուրքիայի մտացածին ծրագրերի մասին ԶԼՄ-ների հաղորդումները քաղաքական շահարկումներ են։ Այս մասին  ВГТРК-ին և Ռիա Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Եթե կարճ, պետք չէ։ Եթե ​​մի փոքր ընդարձակեմ պատասխանս՝ հաշվի առնելով այն, որ ժամանակ առ ժամանակ նման տեղեկություններ հայտնվում են որոշակի լրատվամիջոցներում, ապա պետք է ասեմ, որ դրա կարիքը չկա»,- ասել է Ադրբեջանի նախագահը։

Նա «տեղեկատվական կեղծիք» է անվանել Ադրբեջանում թուրքական ռազմաբազա տեղակայելու ծրագրերի մասին տեղեկությունները, քանի որ ըստ Ալիևի՝ այսօր գրեթե անհնար է ռազմաբազա թաքցնել աշխարհի որևէ կետում։ Ալիևի խոսքով՝ այդ տեղեկությունը քաղաքական շահարկումների բնույթ է կրում։

Նա հիշեցրել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև դաշնակցային հարաբերությունների մասին Շուշիի հռչակագիրը պարունակում է կետ, որը նախատեսում է փոխադարձ ռազմական օգնություն սպառնալիքի և ագրեսիայի դեպքում։

«Դա և՛ Ադրբեջանի, և՛ Թուրքիայի պարտավորությունն է օգնության հասնել, եթե այս կամ այն ​​երկիրը բախվի արտաքին սպառնալիքի, արտաքին ագրեսիայի։ Ուստի՝ հռչակագրի այդ կետը, ըստ էության, բացարձակապես անհարկի է դարձնում կոնկրետ տարածքում մշտական ​​ռազմական ենթակառուցվածքների ստեղծումը»,- նշել  է Ադրբեջանի նախագահը՝ հավելելով, որ երկրների միջև ավելի քան 30 տարվա ռազմական համագործակցության ընթացքում Թուրքիան և նրա ռազմական կառույցները մեծ դեր են խաղացել ադրբեջանական բանակի արդիականացման և մարտունակության, գործողությունների պլանավորման, իրավիճակի վերլուծության և ռազմական հետախուզության ներուժի բարձր չափանիշներին հասցնելու գործում։ Նա ընդգծել է, որ Բաքուն Անկարայի շնորհիվ հասել է «ռազմական գործողությունների գործունակության բարձր աստիճանի»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի