171 նոր ավտոբուսները ոչ թե համալրելու, այլ փոխարինելու են հնամաշ շարժակազմին․ ինչ է սպասվում հունվարից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.11.2026 | 19:52
Մհեր Արմենիան և «Հայէկոնոմբանկ»-ը պայմանավորվել են
06.11.2026 | 19:44
Հայ սամբիստներն արծաթե ու բրոնզե մեդալներ են նվաճել աշխարհի առաջնությունում
06.11.2026 | 19:30
Ո՞վ առաջինը հարվածեց, ովքե՞ր էին բաժանում․ ԱԺ-ի ծեծկռտուքը՝ վայրկյան առ վայրկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 19:13
Տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների միջև հանդիպումը
06.11.2026 | 19:00
Իշխանությունն ընդդիմությանը ՌԴ-ի գործակալ է կոչում․ դատավճիռներ պիտի լինեին, թե չէ՝ 37 թվի հոտ է գալիս․ Վարդան Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:47
Վարազդատ Սուքիասյանը՝ Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի անդամի թեկնածու․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:35
Հիմնավոր կասկած ունենք, որ տանն էլ բան դրած կլինեն. Ղազինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:24
Բա վարչապետ ես, ազնի՛վ խոսի. Գյումրու մանկապարտեզի վրա 27 հազար կՎտ հավելագրում կա. Ղազինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:16
Մենք սովոր ենք ճնշումներին. դատավոր Կարապետ Բադալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:05
Ռաֆայել Նադալը կարող է դառնալ «Ռեալի» նախագահը
06.11.2026 | 17:54
ՀԷՑ-ը գտնվում էր խայտառակ վատ վիճակում, իշխանության խնդրանքով Սամվել Կարապետյանն այն գնեց. Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 17:43
«Սուրմալու» և «Փեթակ» առևտրի կենտրոններում հայտնաբերվել են կեղծված պիտանիության ժամկետով «Կինդեր» քաղցրավենիքներ
06.11.2026 | 17:34
Ալիևը կնոջ հետ այցելել է Արցախ, մասնակցել բնակավայրերի և նոր գործարանի բացմանը
06.11.2026 | 17:33
Սուպերհամակարգիչը կանխատեսել է Չեմպիոնների լիգայի ֆավորիտներին
06.11.2026 | 17:25
Ապագան ցույց կտա. Կադաստրի ղեկավարը` Արծվաշենը «աջ ու ձախ տանելու» մասին
Բոլորը

Քաղաքապետ Տիգրան Ավինյանն այսօր խոստովանեց՝ մարդիկ դժգոհում են ավտոբուսների գերբեռնվածութունից ու հաճախականությունից։ Չինական «Ժոնգ Թոնգ» մակնիշի 171 ավտոբուսներն արդեն Երևանում են, դրանք շահագործման են հանձնվելու հունվարից։ Քաղաքային իշխանությունը հայտարարել էր՝ այդ ավտոբուսները կնպաստեն տրանսպորտային համակարգի բարելավմանը և կթեթևացնեն հանրային տրանսպորտի բեռնվածությունը:

Բայց պարզվում է՝ հունվարից երթուղի դուրս եկող 171 ավտոբուսները փոխարինելու են մասնավորին պատկանող ավտոբուսներին, ինչպես նաև հնամաշ «HIGER» մակնիշի ավելի քան 35 ավտոբուսների։

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի հաշվեկշռում կա 139 հատ «HIGER» մակնիշի ավտոբուս, հունվարից կշահագործվի միայն 105-ը։ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունն ասում է՝ մյուսները շարքից դուրս են եկել, շահագործման 10 տարի ժամկետը սպառել են և վերանորոգելն իմաստ չունի։

Քաղաքապետարանի պաշտոնյան վստահեցնում է՝ հունվարի 1-ից տրանսպորտը գերբեռնված չի լինի։ Երևանի ավագանու ընդդիմադիր «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը, մինչդեռ, համոզված է՝ հունվարից որակական որևէ փոփոխություն չի լինելու։

Տրանսպորտի վարչության պետը հաստատում է՝ 171 «Ժոնգ Թոնգ»-երը նույն քանակով չեն փոխարինի ներկայում երթուղիներում շահագործվող ավտոբուսներին, սակայն, նրա պնդմամբ, պակաս կլինեն ընդամենը մեկ կամ երկու շարժակազմով։ 

Քաղաքացիները, մեղմ ասած, գոհ չեն հասարակական տրանսպորտի աշխատանքից։ Պնդում են՝ առավոտյան ու երեկոյան ժամերին հիմնականում դռներից կախված են երթևեկում։

Որպեսզի երևանցին արժանապատիվ երթևեկի, 1000-1200 շարժակազմ է անհրաժեշտ․ ավագանու ընդդիմադիր անդամի գրավոր հարցմանն այսպես են պատասխանել քաղաքապետարանից։ Factor TV-ի գրավոր հարցմանն էլ դեռևս ամռանը պատասխանել էին, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում առկա է 717 ավտոբուս։ Ստացվում է՝ եթե անգամ 171 ավտոբուսներն ավելացվեին, ոչ թե փոխարինեին հնամաշ շարժակազմերին, միևնույն է, երևանցին հունվարից արժանապատի չէր երթևեկելու՝ հակառակ քաղաքային իշխանության պնդումներին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան