Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Իսրայելի կողմից Գոլանի բարձունքներում «անօրինական բնակավայրերի» ընդլայնումը

Լուրեր

08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 19:43
Ժամանակավորապես կփակվի Դսեղ-Մարց ավտոճանապարհի մի հատվածը
08.10.2026 | 19:27
Լավագույն բուհերում սովորողներին տարկետում կտրվի մինչև 32 տարեկանը 
08.10.2026 | 19:13
ԱՄՆ-ը «երբեք թույլ չէր տա» Հունաստան-Թուրքիա հակամարտություն․ Ռուբիոն նշել է F-35-ների Անկարային փոխանցման պայմանը
Բոլորը

Թուրքիան դատապարտել է Իսրայելի որոշումը՝ ընդլայնելու իր «անօրինական բնակավայրերը» Գոլանի բարձունքներում, տարածք, որը գտնվում է Իսրայելի վերահսկողության տակ 1967 թվականից ի վեր:

«Մենք խստորեն դատապարտում ենք Գոլանի բարձունքներում անօրինական բնակավայրերի ընդլայնման Իսրայելի որոշումը, որը նա օկուպացրել է 1967 թվականից ի վեր։ Այս որոշումն օկուպացիայի միջոցով սահմաններն ընդլայնելու՝ Իսրայելի նպատակի նոր փուլն է»,- ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ։

Նշվում է, որ Իսրայելի այդ քայլը խիստ մտահոգիչ է՝ հաշվի առնելով նրա ներխուժումը դեպի անջատման գոտի՝ խախտելով 1974 թվականի համաձայնագիրը, նրա առաջխաղացումը շրջակա տարածքներ և օդային հարվածները Սիրիայում:

«Իսրայելի շարունակական գործողությունները լրջորեն խաթարում են Սիրիայում խաղաղություն և կայունություն հաստատելու ջանքերը և է՛լ ավելի են մեծացնում լարվածությունը տարածաշրջանում։ Հրամայական է, որ միջազգային հանրությունը համապատասխան միջոցներ ձեռնարկի Իսրայելի գործողություններին ի պատասխան և ապահովի Նեթանյահուի կառավարության անօրինական քայլերի դադարեցումը»,- հայտարարել է Անկարան։

Թարգմանությունը ՝Էմմա Չոբանյանի