Երկամարտի մեկ ոսկե և մեկ բրոնզե մեդալ՝ ծանրամարտի աշխարհի առաջնությունից

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում ավարտված ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները երկամարտի 1 ոսկե և 1 բրոնզե մեդալ են նվաճել: Հայաստանի ծանրամարտի հավաքականը մեդալային հաշվարկում զբաղեցրել է 4-րդ տեղը․ գրում է armsport-ը։

2024թ. Փարիզի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի կրկնակի փոխչեմպիոն, բրոնզե մեդալակիր, Եվրոպայի գործող չեմպիոն, կրկնակի փոխչեմպիոն, բրոնզե մեդալակիր Վարազդատ Լալայանը (+109 կգ) կարիերայում առաջին անգամ նվաճել է աշխարհի չեմպիոնի կոչումը՝ երկամարտում գրանցելով 467 կգ (215+252) արդյունք։ 25-ամյա հայ ծանրորդը պոկում վարժությունում հաջող է կատարել բոլոր երեք մոտեցումները՝ գլխավերևում պահելով նախ 206, ապա 211 և 215 կգ կշռող ծանրաձողերը և փոքր ոսկե մեդալ է նվաճել, իսկ հրումում 252 կգ արդյունքով բավարարվել է փոքր բրոնզե մեդալով:

Այս քաշային կարգում Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի կրկնակի փոխչեմպիոն, բրոնզե մեդալակիր, Եվրոպայի եռակի փոխչեմպիոն Գոռ Մինասյանը, որը ներկայացնում է Բահրեյնը, պոկում վարժությունում 210 կգ արդյունքով փոքր արծաթե մեդալ է նվաճել: Մինասյանը երկամարտում գրանցել է 455 կգ արդյունք (210+245) և զբաղեցրել 4-րդ տեղը՝ ընդամենը մեկ կգ-ով զիջելով բրոնզե մեդալը նվաճած իրանցի Ալիրեզա Յուսեֆին:

Հայաստանի ներկայացուցիչներից երկամարտի բրոնզե մեդալին արժանացել է կանանց հավաքականի անդամ, 19-ամյա Ալեքսանդրա Գրիգորյանը՝ երկամարտի 205 կգ (85+120) արդյունքով: Պոկում վարժությունում Ալեքսանդրան հաջող է կատարել առաջին մոտեցումը՝ գլխավերևում պահելով 85 կգ կշռող ծանրաձողը: Հրում վարժությունում հայ մարզուհին 120 կգ արդյունքով դարձել է փոքր արծաթե մեդալակիր:

Հայաստանի ներկայացուցիչներից Գառնիկ Չոլակյանը (61 կգ), B խմբում հաղթելուց հետո, ընդհանուր հաշվարկում երկամարտի 280 կգ (130+150) արդյունքով գրավել է 7-րդ տեղը: A խմբի մասնակիցների ելույթներից հետո Չոլակյանը փոքր բրոնզե մեդալ է նվաճել պոկում վարժությունում` 130 կգ արդյունքով:

2024թ. Փարիզի Օլիմպիական խաղերի մասնակից, նախորդ տարի Երևանում կայացած Եվրոպայի առաջնության 102 կգ քաշային կարգում չեմպիոնի կոչմանն արժանացած 21-ամյա Գարիկ Կարապետյանը, հանդես գալով 109 կգ քաշային կարգում, փոքր արծաթե մեդալ է նվաճել պոկում վարժությունում՝ մեկ փորձից գլխավերևում պահելով 183 կգ կշռող ծանրաձողը: Երրորդ մոտեցման ժամանակ, սակայն, Կարապետյանը վնասվածք է ստացել ու հրաժարվել հետագա պայքարից:

Հայաստանի մյուս ներկայացուցիչներից Գոռ Սահակյանը (73 կգ) երկամարտում գրանցել է 331 կգ արդյունք (146+185) և պայքարն ավարտել է 8-րդ տեղում, Անդրանիկ Կարապետյանը (89 կգ), Դավիթ Հովհաննիսյանը (96 կգ), Արա Աղանյանը (102 կգ) 0 են ստացել ու երկամարտի արդյունք չեն գրանցել, Պետրոս Պետրոսյանը 109 կգ քաշայինների B խմբի պայքարում երկամարտի 360 կգ արդյունքով զբաղեցրել է 11-րդ տեղը, կանանց 87 կգ քաշայինների պայքարում Տաթև Հակոբյանը երկամարտում գրանցել է 230 կգ և գրավել է 13-րդ տեղը, իսկ Հակոբ Մկրտչյանը (96 կգ) մրցման մեկնարկից անմիջապես առաջ հրաժարվել է պայքարից: