ՄՊՀ-ում քննարկվել են ծխախոտի շուկայում մրցակցային և սպառողների շահերի պաշտպանությանն առնչվող հարցեր
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովում նախօրեին հրավիրվել էր խորհրդակցություն ծխախոտ ներմուծող և արտադրող տնտեսավարողների մասնակցությամբ, որը վարում էր ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը․ տեղեկացնում են ՄՊՀ-ից։
Քննարկվել են ծխախոտային արտադրատեսակների շուկայում մրցակցությանը, ինչպես նաև սպառողների իրավունքների պաշտպանությանն առնչվող մի շարք հարցեր։